Սիրելի՛ հայրենակիցներ,
Անդրադառնալով «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու օրենքի մասին›› խնդրում եմ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, սույն օրենքի համաձայն մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ՀՀ մուտք գործելը հանդիսանում է համաներման կիրառման պարտադիր պայման, այդ իսկ պատճառով հարկ ենք համարում ևս մեկ անգամ ձեր ուշադրությունը հրավիրել վերաշարադրյալ հանգամնքի վրա և հորդորել նման գործընթաց սկսելու ցանկության դեպքում հնարավորինս կարճ ժամկետում դիմել մեզ:
Անդրադառնալով բուն օրենքին նշենք, որ «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու օրենքի մասին›› օրենքը կիրառելի է 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի այն անձանց նկատմամբ, ովքեր խուսափել են պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից և կասկածվում, մեղադրվում կամ դատապարտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով, եթե նախատեսված արարքը կատարվել է ռազմական դրության ժամանակ կամ 3-րդ մասով սահմանված՝ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու հանցանք կատարելու մեջ:
Եթե Դուք գտնվում եք հետախուզման մեջ, և Ձեր նկատմամբ ընտրված է կալանքի ձևով խափանման միջոց, ապա.
• անհրաժեշտ է մուտք գործել ՀՀ տարածք (2021թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ).
• մուտք գործելուց հետո կարճ ժամանակով վերցվելու եք արգելանքի և ներկայացվելու եք վարույթն իրականացնող մարմին.
• կարճ ժամկետում վարույթն իրականացնող մարմինը կլուծի Ձեր նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու հարցը, և, ըստ այդմ, Դուք հնարավորություն կունենաք ազատվել արգելանքից և գտնվել ազատության մեջ.
• Համաներման օրենքի պահանջներին համապատասխանելու դեպքում իրավասու մարմինը Ձեր նկատմամբ կկիրառի համաներումը:
Վստահ ենք, որ փաստաբանի մասնակցությունը կօգնի որպեսզի գործնթացը ավելի արագ լինի, օպերատիվ կերպով կլուծվի ձեր նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցը և վերջնականորեն կլուծվի նաև շահառուի նկատմամաբ համաներման կիրառման հարցը։