Մարդու իրավունքների վերականգնման գործընթացն իրականացվում է մարդու իրավունքների պաշտպանի կողմից։ Այս գործընթացն անցկացվում է պաշտոնատար անձանց կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անհատի հանդեպ խախտված իրավունքների ու ազատությունների պաշտպանությունն ապահովելու նպատակով։ Այս գրառմամբ կպարզենք, թե ինչպես է ընտրվում մարդու իրավունքների պաշտպանը և ինչու դիմել իրավաբանական ընկերություն։
Մարդու իրավունքներ և իրավունքների պաշտպանի ընտրություն
Գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնք սահմանում են մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունը։ Այսինքն՝ ըստ Մարդու իրավունքների պաշտպանի մասին ՀՀ օրենքի, պաշտպան կարող է հանդիսանալ այն 25 տարին լրացած անձը, ով հասարակության մեջ ունի բարձր հեղինակություն, հանդիսանում է ՀՀ քաղաքացի, վերջին հինգ տարիների ընթացքում մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում և ունի ընտրություններին մասնակցելու իրավունք։
Պաշտպան ընտվում է Ազգային ժողովի կողմից, որի գործընթացն անցկացվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով և վեց տարի ժամկետով։ Ընտրվելուց հետո անձը տալիս է երդում՝ պաշտպանելու մարդու իրավուքները՝ հավատարիմ մնալով ՀՀ սահմանադրությանն ու օրենքներին, ինչպես նաև հասարակական համակեցությանն ու արդարության սկզբունքներին։
Ովքե՞ր կարող են դիմել մարդու իրավունքների պաշտպանի օգնությանը
Ֆիզիկական անձինք
Յուրաքանչյուր ֆիզիկական անձ ունի անձնական իրավունք՝ դիմելու մարդու իրավունքների պաշտպանի օգնությանը, անկախ քաղաքացիությունից, ազգությունից, սեռից, ռասսայից, բնակության վայրից, քաղաքական և այլ հայացքներից կամ գործունակությունից։
Գործը քննելու և հաջորդիվ քայլեր ձեռնարկելու համար պաշտպանը կամ պաշտպանի ներկայացուցիչն իրավունք ունի այցելել նախնական կալանք կամ քրեական պատիժ իրականացնող հիմնարկներ, ձերբակալման վայրեր, զորամիավորումներ և այլ հարկադրական պահման վայրեր, որտեղ գտնվող անձինք ներկայացրել են դիմում՝ պահանջելով մարդու իրավունքների պաշտպան։
Կալանքի տակ գտնվող յուրաքանչյուր ֆիզիկական անձ ունի պաշտպանի կամ նրա ներկայացուցչի հետ առանձին, թույլատրելի և մեկուսի հաղորդակցության իրավունք։ Այս հանդիպումները ենթակա չեն գաղտնալսման կամ միջամտության։ Ընդ որում, պաշտպանին բողոք ներկայացնող անձը չի կարող ենթարկվել որևէ վարչական կամ քրեական պատժամիջոցների կիրառման։
Իրավաբանական անձինք
Իրավաբանական անձինք նույնպես ունեն իրավունք դիմելու մարդու իրավունքների պաշտպանի օգնությանը։ Նման դեպքերում բողոքը հիմնականում վերաբերում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտմանը, ինչի դեպքում կարող են նաև խախտված լինել մասնակից ֆիզիկական անձանց, բաժնետերերի և անդամների, իրավունքներն ու հիմնարար ազատությունները, կամ էլ առկա է նրանց վնաս կրելու հնարավորությունը։
Մեկ այլ անձանց ներկայացուցիչները
Մարդու իրավունքների պաշտպանին կարող են դիմել նաև մեկ այլ անձի իրավունքները պաշտպանելու նպատակով նրանց ներկայացուցիչները։ Սա վերաբերում է նաև մահացած անձանց ընտանիքի անդամներին և նրանց ժառանգներին։
Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ
Այս դեպքում մարդու իրավունքների պաշտպանին բողոք ներկայացնել կարող են միայն խնամակալության և հոգաբարձության մարմինները։
Պաշտոնատար անձինք
Պաշտոնատար անձն իրավունք ունի հիմնարար ազատությունները պաշտպանելու նպատակով դիմել պաշտպանին, եթե իր իրավունքները խախտվել են որպես ֆիզիկական անձ։
Բողոք ներկայացնելու ընթացակարգը
Անհրաժեշտ է նշել, որ պաշտպանին բողոք ներկայացնելու համար որևէ վճարում իրականացնել հարկավոր չէ։ Անձը բողոք ներկայացնել կարող է իր իրավունքների և ազատությունների հանդեպ խախտում նկատելուց հետո մեկ տարվա ընթացքում։ Ինչից հետո այս օրենքի գործողության առաջին տարվա ընթացքում պաշտպանը կարող է ստանալ բողոքներ՝ վերջին երեք տարվա ընթացքում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման վերաբերյալ։
Բողոք ներկայացնելու համար գոյություն չունի հատուկ ձևաչափ, սակայն բողոք ներկայացնողը պիտի նշի իր (ֆիզիկական անձի) անունն ու ազգանունը, բնակության հասցեն, ինչպես նաև իրավաբանական անձի անունը, կազմակերպության ձևը և գտնվելու վայրը։ Բողոքի մեջ նաև պետք է ներառված լինեն մարդու հանդեպ խախտված կամ խախտվող իրավունքներն ու հիմնարար ազդեցությունները։
Լեգիտիմուս իրավաբանական ընկերությունը մարդու իրավունքների վերականգնման գործընթացում
Յուրաքանչյուր անձ իրավունք ունի կիրառել միջոցներ՝ սեփական իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով։ Այս դեպքում, իրավաբանական գրասենյակն անձին տրամադրում է մասնագիտացված ուղղորդություն և իրավաբանական ծառայություններ՝ իրավական ամբողջ գործընթացում։
- Մասնագիտացված փորձառություն․ Լեգիտիմուս իրավաբանական ընկերությունը ներկայանում է բարդ իրավական գործընթացներում իր տարիների փորձով։ Մարդու իրավունքների վերականգնման գործընթացում, ընկերության մասնագետները ներդնում են իրավական ամբողջ գիտելիքն ու փորձը՝ անձին պատշաճ իրավական ներկայացուցչություն և աջակցություն տրամադրելու համար։
- Փաստաթղթերի և ապացույցների հավաքագրում․ Ընկերությունն անձին օգնում է փաստաթղթավորել նրա հանդեպ իրավունքների խախտումները, հավաքագրել ապացույցներ և ներկայացնել դրանք դատարան։ Այս գործընթացն անհրաժեշտ է փաստերը հաստատելու, տուժած կողմերի համար փոխհատուցում փնտրելու և արդար վճիռ կայացնելու համար։
- Իրավական ներկայացուցչություն․ Իրավունքների պաշտպանության գործընթացում ընկերությունը պաշտպանում է անձի իրավունքները և իրավական տեսանկյունից ձգտում արդարության։ Այս քայլի օգնությամբ ընկերությունն աշխատում է մեղավոր կողմին տալ համապատասխան պատիժ՝ ըստ պատճառած վնասի։
Այսպիսով, Լեգիտիմուս իրավաբանական ընկերությունը տրամադրում է մասնագիտացված իրավաբանական խորհրդատվություն, ինչպես նաև ուղղորդում է անձին իրավական ամբողջ գործընթացում։
Ամփոփում
Մարդու ոտնահարված իրավունքների վերականգնումը ոչ միայն իրավական պարտավորություն է, այլ նաև բարոյական պարտականություն, որը նպաստում է արդար և հավասար հասարակության զարգացմանը։ Այսպիսով, իրավական խորհրդատվության և ծառայությունների համար կարող եք դիմել Լեգիտիմուս իրավաբանական ընկերությանը՝ գործին մասնագիտացված մոտեցում ցուցաբերելու նպատակով։