Հայաստանի Հանրապետությունում գործում է ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենք, որը սահմանում է անձին կալանքի տակ պահելու ընդհանուր սկզբունքները, պայմանները և կարգը, ձերբակալված անձանց իրավունքները, այդ թվում նաև՝ իրավաբանական ընկերություն դիմելու իրավունքը։ Հայաստանում մարդու իրավունքները և Օրենքը նաև սահմանում է ձերբակալված անձանց պարտականությունները և կալանքից ազատվելու համար անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը։ Սակայն, ի՞նչ անել, անմիջապես ձերբակալման ընթացքում և դրանից հետո։
Ինչ անել ձերբակալվելու ընթացքում
Ձերբակալվելու ընթացքում անհրաժեշտ է պահպանել հանգստություն՝ առանց վատթարացնելու իրավիճակը և տրվելու էմոցիաների ազդեցությանը։ Հանգստություն պահպանելու համար անձը կարող է խորը շնչել ու արտաշնչել և ուշադիր լսել ոստիկանի կամ այլ իրավական ներկայացուցչի հրահանգներին՝ առանց ցույց տալու որևէ դիմադրություն։ Քանի որ, դիմադրություն ցույց տալու հետևանքով ձերբակալվող անձին կարող են ներկայացվել հավելյալ մեղադրանքներ՝ այդ թվում նաև իրավական ներկայացուցչի հանդեպ ֆիզիկական ոտնձգության ցուցաբերում։ Նման և այլ դեպքերից խուսափելու համար Հայաստանում գործում է իրավունքների համակարգ, որը նույնպես կարևոր է իմանալ։
Ձերբակալվելու ընթացքում կարևոր է հաստատել անձը, այսինքն՝ ոստիկանին տրամադրել անունը, ազգանունը և բնակության հասցեն։ Սակայն, հավելյալ տեղեկատվություն տրամադրելու համար ձերբակալվող անձն իրավունք ունի պահանջել իրավաբանական միջամտություն։ Այս դեպքում, ձերբակալվող անձը կարող է պարզ կերպով ոստիկանին կամ այլ իրավական ներկայացուցիչներին տեղեկացնել լռելու իր որոշումը և խնդրել անհապաղ իրավաբանական ծառայություններ։ Կարևոր է հաշվի առնել, որ ցանկացած տեղեկատվություն՝ տրամադրված ձերբակալվող անձի կողմից՝ կարող է և կօգտագործվի տվյալ անձի դեմ, այդ իսկ պատճառով, հարկավոր է մնալ հանգիստ, խնդրել փաստաբանի օգնություն և խուսափել արդարանալուց ու պատճառաբանություններ բարձրաձայնելուց։
Ինչպես հանգստություն պահպանել ձերբակալման ընթացքում
Ձերբակալման ընթացքում բարձրանում է տագնապի զգացողությունը, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է շնչել քթով և արտաշնչել բերանով, ինչի արդյունքում կհանգստանա նյարդային համակարգը և անձն իրավիճակին կվերաբերվի ավելի զգոն։ Մտքի հանգստության հետ զուգահեռ, անհրաժեշտ է նաև ֆիզիկապես լինել հանգիստ և խուսափել կատարելուց ավելորդ ու ագրեսիվ գործողություններ։ Սա անհրաժեշտ է թյուրիմացություններից խուսափելու համար, քանի որ արագ շարժումները կարող են դիտարկվել որպես սպառնալիք և հանգեցնել ճակատագրական գործողությունների։
Ինչ անել ձերբակալվելուց հետո․ Մարդու իրավունք և ընդհանուր ընթացակարգեր
Ըստ ՀՀ ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենքի, ձերբակալված անձն իրավունք ունի ներկայացնելու դիմում՝ իր իրավունքների ու ազատությունների խախտման վերաբերյալ։ Ձերբակալված անձը նաև իրավունք ունի պաշտպանելու կամ օրինական ներկայացուցչի օգնությամբ դիմելու ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին նրանց վերադաս մարմիններին, դատարանին, դատախազությանը, մարդու իրավունքների պաշտպանին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական միավորումներին և կուսակցություններին, զանգվածային լրատվության միջոցներին, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններին կամ կազմակերպություններին։
Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենքը նաև անդրադառնում է ձերբակալվող անձի հանդեպ ցուցաբերված վերաբերմունքին։ Տվյալ անձն իրավունք ունի ստանալ բարեկիրթ վերաբերմունք, մայրենի կամ այլ հասկանալի լեզվով ստանալ սեփական կարգավիճակի, իրավունքների, ազատությունների ու պարտականությունների վերաբերյալ հստակ տեղեկատվություն, սոցիալական ապահովություն, իրավաբանական օգնություն, անձնական ապահովություն, մտքի, խղճի և դավանանքի, քաղաքական կամ այլ հայացքների ազատություն։
Ձերբակալման ընթացքում անձն իրավունք ունի իմանալ ձերբակալման պատճառը, այսինքն՝ ոստիկանը պարտավոր է անձին տրամադրել նրա դեմ հարուցվող մեղադրանքները և իրավունքները։
Ձերբակալվելուց հետո, հասանելիության դեպքում՝ ձերբակալված անձին խրախուսվում է գրի առնել ձերբակալման ամբողջ ընթացքը, նշել կարևոր մանրամասները և իրավական ներկայացուցչի կողմից ստացած վերաբերմունքը։ Քանի որ, Օրենքը նաև սահմանում է, որ ձերբակալված անձն իրավունք ունի հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ՝ տվյալ անձն իրավունք ունի զանգահարելու փաստաբանին կամ ընտանիքի անդամներից որևէ մեկին և խնդրել օգնություն։
Ձերբակալվելուց հետո կարևոր է խուսափել ստորագրելուց որևէ փաստաթուղթ՝ առանց փաստաբանի միջամտության։ Տվյալ դեպքում նույնպես՝ անհրաժեշտ է պահպանել հանգստություն, չտրվել էմոցիաների ազդեցությանը և հանգիստ կերպով խնդրել իրավաբանական օգնություն։
Դատավարություն և քրեական իրավունք
Եթե, ձերբակալված անձը գտնում է, որ ձերբակալման ընթացքում խախտվել են իր իրավունքները, ապա իրավաբանական օգնություն ստանալու ընթացքում նա կարող է փաստաբանին ներկայացնել գրի առած բոլոր մանրամասները, որոնք կարող են օգտակար լինել դատավարության ընթացքում։
Կարևոր է հիշել, որ փաստաբանի հետ հաղորդակցությունն ավելի կարևոր է, իսկ իրավիճակը հարթեցնելու կամ չեղարկելու նպատակով այլ իրավական ներկայացուցիչներին արդարացումներ և պատճառաբանություններ ներկայացնելը կարող է վատթարացնել անձի կարգավիճակը և խեղաթյուրել դատավարության ամբողջ գործընթացը։