Ըստ Հայաստանի Հանրապետության Երեխաների Իրավունքների Մասին Օրենքի, յուրաքանչյուր երեխա, ներառյալ որդեգրված երեխաները, իրավունք ունեն ստանալ ժառանգություն՝ ծնողի մահվան, կամ դատարանի կողմից ծնողին մահացած հայտարարելու դեպքում։
Որդեգրող ծնողներից ժառանգության իրավունք
Երեխային որդեգրելուց հետո, ծնողներն իրավական տեսանկյունից պետք է երեխային վերաբերվեն ինչպես սեփական՝ կենսաբանական երեխայի։ Այսինքն՝ երեխան ձեռք է բերում իրեն որդեգրած ծնողների և նրանց հարազատների կողմից ժառանգություն ստանալու հավասար իրավունք։
Եթե որդեգրող ծնողը մահանում է առանց կտակ կազմելու, ապա որդեգրված երեխան նույնպես՝ պետք է ժառանգի մահացած ծնողի ժառանգությունը։ Սա վկայում է որդեգրված և կենսաբանական երեխաների հավասարազոր իրավունքների մասին։
Կենսաբանական ծնողներից ժառանգության իրավունք
Երեխայի կամ երեխաների որդեգրումից հետո խզվում են նրա կենսաբանական ծնողների իրավունքները։ Արդյունքում, որդեգրված երեխաներն իրավունք չունեն ժառանգություն ստանալ իրենց կենսաբանական ծնողներից կամ նրանց հարազատներից, եթե վերջիններիս կտակում նշված չէ հակառակը։ Գոյություն ունեն նաև բացառություններ, օրինակ՝ երբ որդեգրման գործընթացը չի վերջնականացվել, կամ երբ կենսաբանական ծնողները երեխային որդեգրման են հանձնել որոշակի պայմաններով։
Որդեգրված երեխայի իրավունքները՝ որդեգրող ծնողի ժառանգության հանդեպ
Հայաստանի Հանրապետությունում որդեգրված երեխաներն ունեն կոնկրետ իրավունքներ, որոնք կարգավորվում են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով և ՀՀ ընտանեկան օրենսգրքով։
Հավասար իրավունքներ՝ կենսաբանական երեխաների հետ
Ինչպես արդեն նշվեց, որդեգրված երեխաներն ունեն հավասար իրավունքներ՝ որդեգրող ծնողների կենսաբանական երեխաների հետ։ Այսինքն, ինչպես ծնողների կենսաբանական երեխաները, այնպես էլ որդեգրված երեխան կամ երեխաներն իրավունք ունեն ստանալ ժառանգություն՝ որդեգրող ծնողների կողմից։
Որդեգրված երեխայի ժառանգություն ստանալու իրավական կողմը
Հայաստանի Հանրապետությունում որդեգրման ամբողջ գործընթացն անցկացվում ու կարգավորվում է հաշվի առնելով ու պաշտպանելով երեխաների իրավունքները։ Ըստ ՀՀ Ընտանեկան Օրենսգրքի, երեխաների իրավունքները պետք է հաշվի առնվեն ու պաշտպանվեն անկախ իրավական գործընթացի բնույթից, ներառյալ ժառանգություն ստանալու ընթացակարգերից։ Օրենքը նաև սահմանում է, որ երեխայի որդեգրումից հետո, որդեգրող ծնողի բոլոր իրավական իրավունքներն ու պարտականությունները փոխանցվում են երեխային, ներառյալ ժառանգությունը։
Որդեգրում և ժառանգություն ստանալու իրավական վերջնաժամկետը
Եթե երեխան բաց է թողնում ժառանգությունն իրավականորեն վերցնելու ժամանակահատվածը (սովորաբար, մահացած ծնողի մահից 6 ամսվա ընթացքում), ապա նա վերջնականորեն կարող է կորցնել ժառանգությունը ստանալու իրավունքը։ Սակայն, դատարանը կարող է վերականգնել այն՝ կախված որոշ հանգամանքներից, օրինակ՝ եթե երեխան վերջնաժամկետը բաց է թողել հարգելի պատճառով։ Սա գործում է ինչպես որդեգրված, այնպես էլ կենսաբանական երեխաների դեպքում։ Ահա հարգելի պատճառների ևս մի քանի օրինակներ․
- Որդեգրված երեխայի առողջական կարգավիճակը,
- Ժառանգության մասին անտեղյակությունը՝ երեխայի վերահսկողությունից դուրս հանգամանքների պատճառով,
- Երեխայի մարտական գոտում գտնվելը,
- Այլ ժառանգների կողմից անհարկի ազդեցության կամ խարդախության բախվելը կամ ցանկացած այլ նշանակալի խոչընդոտ, որը խանգարում է երեխայի ժամանակին ներկայանալը:
Վերջնաժամկետի վերականգնման իրավական գործընթացը
- Դատական դիմում․ ժառանգության իրավունքները վերականգնելու համար որդեգրված երեխան կամ նրա օրինական ներկայացուցիչը պետք է դիմում ներկայացնի դատարան։ Այս գործընթացը կարող է ունենալ բարդ բնույթ և պահանջել իրավաբանական ծառայություններ։
- Ապացույցների ներկայացում. դատարանը կարող է պահանջել ապացույցներ, որոնք կաջակցեն վերջին ժամկետի բացակայության համար ներկայացված հայցին, օրինակ՝ բժշկական փաստաթղթեր, վկայագրեր և այլ փաստաթղթեր, որոնք արդարացնում են ժառանգության ընդունման հետաձգումը։
- Այլ ժառանգների համաձայնությունը. Որոշ դեպքերում, եթե մյուս ժառանգները համաձայն են, ապա կարող են վերջնաժամկետը բաց թողած ժառանգին ընդգրկել ժառանգության մեջ։ Ինչն էականորեն կհեշտացնի ամբողջ գործընթացը, հակառակ դեպքում՝ գործընթացին տրվում է դատական լուծում։
Հաշվի առնելով այս գործընթացի բարդ կողմերը, վերջնաժամկետը բաց թողած երեխան կարող է դիմել իրավաբանական ընկերության օգնությանը՝ այն ավելի հեշտ և մասնագիտացված մոտեցմամբ լուծելու համար։
Իրավաբանական ընկերության դերը ժառանգություն ստանալու գործում
Անկախ երեխայի որդեգրված կամ կենսաբանական լինելուց, ժառանգության ստացումը իրավական գործընթաց է և պահանջում է մասնագիտացված մոտեցում։ Այսինքն, ինչպես կենսաբանական երեխան, այնպես էլ որդեգրված երեխան պետք է իրավաբանական կամ նոտարական գրասենյակ դիմում ներկայացնեն՝ իրենց ժառանգության մասին։ Ներկայացրած դիմումը պետք է լինի ծնողի մահից կամ դատարանի կողմից նրան մահացած ճանաչելուց հետո 6 ամսվա ընթացքում։
Իրավաբանական ընկերությունը վերանայում է դիմումը և ժառանգության վերաբերյալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ներառյալ մահացած ծնողի մահվան վկայականը և, որդեգրված երեխայի դեպքում, բոլոր հնարավոր անձը և որդեգրումը հաստատող փաստաթղթերը։ Այսինքն՝ ընկերությունը ստուգում է պահանջների օրինակությունը և որդեգրված երեխայի կարգավիճակը որպես օրինական ժառանգ։
Դիմումն ընդունելուց հետո, ընկերությունը դիմում ներկայացնողին տալիս է ժառանգության վկայական՝ որպես ժառանգվող գույքի նկատմամբ երեխայի իրավունքների օրինական ապացույց։ Այն էական նշանակություն ունի գույքը հետագայում գրանցելու, ինչպես նաև փոխանցելու համար։
Ամփոփում
Հայաստանի Հանրապետությունում որդեգրված երեխաներն ունեն ժառանգության հավասար իրավունքներ՝ որդեգրող ծնողի կենսաբանական երեխաների հետ։ Որդեգրման ամբողջ գործընթացն իրավական է և անցկացվում է ըստ Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Օրենսգրքում և Հայաստանի Հանրապետության Ընտանեկան Օրենսգրքով սահմանված հոդվածներով ու կարգերով։