Սնանկության հիմքերն ու գործընթացը սահմանվում են «Սնանկության մասին» ՀՀ օրենքով։
Որոնք են պարտապանին սնանկ ճանաչելու հիմքերը
Պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով հարկադրված սնանկության դիմում, եթե պարտապանն անվճարունակ է:
Հարկադրված սնանկություն
Առաջին և ամենատարածված հիմքն է պարտապանին սնանկ ճանաչելու, եթե առկա են օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորություններ և 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց։
Կամավոր սնանկություն
Պարտապանը սեփական նախաձեռնությամբ կարող է դիմել սնանկության գործընթացը սկսելու համար, եթե պարտապանի հանրային իրավական դրամական պահանջներով կատարման ենթակա պարտավորությունները գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը` իրավաբանական անձի դեպքում` հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատմամբ, ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` գնահատման ստանդարտների հիման վրա կատարված գնահատմամբ (հաշվեկշռային անվճարունակություն)։
Ակտիվների արժեքի մեջ չի ներառվում այն ակտիվների արժեքը, որոնց վրա, օրենքի համաձայն, բռնագանձում չի կարող տարածվել:
Որ դատարան պետք է դիմել սնանկ ճանաչելու դիմումով
Սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում։
Գործը սնանկության վարույթ ընդունելու պահից սկսած ըստ օրենքի արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի կողմից իր պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը, ի մարումն պարտքի որևէ գործողություն կատարելը, բացառությամբ պարտապանի բնականոն ընթացիկ գործունեության հետ կապված պարտավորությունների։
Ըստ օրենքի նա կասեցվում են նաև գույքային բռնագանձումներով բոլոր կատարողական վարույթները, արգելվում են կատարողական և այլ փաստաթղթերով սահմանված անվիճելի կարգով գանձումները.
Երբ պետք է պարտատերերը ներկայացնեն իրենց պահանջները պարտապանի նկատմամբ
Պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո` մեկամսյա ժամկետում։
Ըստ օրենքի պարտատիրոջ պահանջում պետք է նշվեն արտատիրոջ պահանջում պետք է նշվեն`
- պահանջը ներկայացնող պարտատիրոջ`
- իրավաբանական անձի համար` անվանումը և գտնվելու վայրը,
- ֆիզիկական անձի համար` անունը և բնակության վայրը.
- պարտավորությունը, որից բխում է պահանջը, ինչպես նաև կատարման ժամկետը.
- պահանջի չափը` առանձին նշելով հիմնական պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը` համապատասխան հաշվարկներով.
- պահանջը հիմնավորող հանգամանքները:
Ընկերությունների, ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարակատիրոջ սնանկության վերաբերյալ բոլոր հայտարարությունը տեղադրվում է www.azdarar.am կայքում. Այսինքն` պետք է պարբերաբար ստուգել այդ կայքը, որպեսզի սահմանված կարգով հնարավորություն լինի որպես պահանջատեր գրանցվելու համար: