Սեփական իրավունքներն իմանալը կարևոր է, հատկապես երբ խոսքը վերաբերում է իրավապահ մարմինների հետ առնչվելուն։ Հայաստանում գործում է իրավական համակարգ, որը ներառում է նաև քաղաքացիական իրավունք և ունի նպատակ ապահովել արդար և թափանցիկ գործողություն՝ յուրաքանչյուր ոլորտում։ Այնուամենայնիվ, յուրաքանչյուր անձ ունի որոշակի իրավունքներ, որոնցից կարող է օգտվել՝ ոստիկանի հետ առնչություն ունենալիս։
Լռություն պահպանելու իրավունք
Ոստիկանի հետ առնչվելիս յուրաքանչյուր անձ իրավունք ունի պահպանել լռություն և չպատասխանել որևէ հարցի, որը կարող է հետագայում օգտագործվել սեփական անձի դեմ։ Իրավունքի այս տեսակն ընդունված է բազում երկրների սահմանադրություններում և հատկապես կարևոր է, երբ իրավիճակը ենթադրում է որևէ իրավական հետաքննություն։ Սակայն, կան որոշ բացառություններ․ թեև լռություն պահպանելը և որևէ հարցի չպատասխանելն անձնական իրավունք է, որոշ իրավասություններ պարտադրում են տրամադրել անձի ինքնության մանրամասները, օրինակ՝ անունը, ազգանունը, հասցեն, անձը հաստատող փաստաթուղթը և այլն։
Որոշ դեպքերում, նման տեղեկություն չտրամադրելը կարող է հանգեցնել լրացուցիչ մեղադրանքների հարուցման, որոնցից խուսափելու համար խրախուսելի է պարզապես տրամադրել սեփական անձի մասին ընդհանուր տեղեկատվություն։ Կարևոր է հիշել, որ նման տեղեկատվությունից զատ, անձը կարող է չպատասխանել այլ հարցերի, օրինակ՝ սեփական մտադրությունների, գործողությունների և այլն։ Եթե դուք որոշում եք օգտվել այս իրավունքից, խորհուրդ է տրվում ձեր որոշումը հստակ, բայց հարգալից ձևով հաղորդել՝ ասելով․ «Ես օգտվում եմ լռելու իմ իրավունքից»։ Հանգիստ և հավասարակշռված մնալով՝ այս իրավունքը հաստատելը կօգնի կանխել իրավիճակի սրումը և կապահովի, որ ձեր իրավական պաշտպանությունը մնա ուժի մեջ։
Հարցաքննության պատճառն իմանալու իրավունք
Մարդու իրավունքները Հայաստանում նաև ներառում են ոստիկանի կողմից հարցաքննվելու կամ ձերբակալվելու դեպքում իմանալ պատճառը։ Սա կարևոր է՝ ավելի թափանցիկ և իրազեկված շփում ապահովելու համար, որը հետագայում չի օգտագործվի ձեր դեմ։ Այսպիսով, եթե ձեզ մոտենում են կամ կանգնեցնում, դուք իրավունք ունեք հետաքրքրվել կանգառի պատճառի մասին, հատկապես, եթե հանգամանքները անորոշ են։
Պատճառը հարցնել կարող եք հանգիստ, ինչին, ոստիկանը պարտավորվում է տալ մանրամասն պատասխան, թե ինչու է ձեզ կանգնեցրել, հարցաքննում կամ ձերբակալում։ Տվյալ բնույթի պատասխանը պետք է հիմնավորված լինի օրենքով կամ ապացուցի այն կասկածը, որի հիման վրա դուք կանգնեցվել եք։
Այս իրավունքի իմացությունը և կիրառումը կարևոր է, ինչի արդյունքում կիմանաք, արդյոք ձեզ կանգնեցրել են օրինական հիմքով և կպաշտապեք ձեզ՝ պատահական կամ անհարկի կալանավորումից։
Կարևոր է պահպանել հանգստությունն ու հավասարակշռությունը՝ խուսափելով այնպիսի վարքագծից, որը կարող է սրել իրավիճակը։ Եթե ոստիկանը տրամադրում է կանգառի պատճառը, ուշադիր լսեք առանց ընդհատելու և մտածեք՝ արդյոք նրանց բացատրությունը համապատասխանում է իրականությանը։ Եթե կարծում եք, որ կանգառը անարդարացի է, այնուամենայնիվ հարգանքով կատարեք պահանջները և հետագայում ձեր անհամաձայնությունը ներկայացրեք համապատասխան իրավական ճանապարհներով՝ դիմելով իրավաբանական գրասենյակ։
Հիշեք, որ կարող եք պահպանել լռություն և մի վրդոհվեք կանգնեցվելու կամ ձերբակալվելու պատճառը լսելիս։ Քանի որ, նման դեպքերում շատերը փորձում են արդարանալ, ինչը հետագայում կարող է օգտագործվել տվյալ անձի դեմ։
Ինչ անել, եթե ձերբակալվել եք
Կալանավորման ընթացքում կարևոր է պահպանել հանգստությունն ու գիտակցել ձեր իրավունքները, քանի որ ձեր գործողությունները կարող են մեծապես ազդել իրավիճակի հետագա ընթացքի վրա։ Ամենակարևոր սկզբունքն է՝ չդիմադրել կալանավորմանը, նույնիսկ եթե կարծում եք, որ դա անարդար է կամ հիմնված է թյուրիմացության վրա։ Դիմադրությունը՝ լինի դա բառերով, թե ֆիզիկապես, կարող է սրել իրավիճակը և հանգեցնել լրացուցիչ մեղադրանքների, օրինակ՝ արդարադատությանը խոչընդոտելու կամ ոստիկանին դիմադրելու համար։ Հանգիստ և համագործակցող պահվածքը կօգնի կանխել բարդություններն ու հնարավորություն կտա հետագայում իրավական ճանապարհով վիճարկել կալանավորումը։
Կալանավորումից անմիջապես հետո դուք իրավունք ունեք պահանջել իրավաբանի օգնություն։ Այս հայտարարությունը հաստատում է ձեր իրավունքը՝ ունենալ իրավաբանի պաշտպանություն, և ցույց տալիս, որ դուք չեք ցանկանում պատասխանել հարցերին կամ ներգրավվել քննարկումներում առանց ձեր իրավաբանի։ Իրավապահ մարմինները պարտավոր են հարգել այս պահանջը, հակառակ դեպքում՝ կխախտեն ձեր իրավունքները։
Իրավաբանական օգնությունը Լեգիտիմուսում
Լեգիտիմուս իրավաբանական ընկերությունն արդեն տարիներ շարունակ յուրաքանչյուր քաղաքացու կողքին է, լինի դա իրավական հետաքննություն, իրավաբանական խորհրդատվություն, թե նոտարի միջամտություն։ Իրավական հարցերի բախվելիս, կարևոր է ունենալ ոլորտից հասկացող և ոլորտում գործող մասնագետի, ով արագ կկողմնորոշվի գործընթացի առաջխաղացման և հնարավոր արդյունքների վերաբերյալ։ Ընկերությունում գործում են լավագույն փաստաբանները Հայաստանում, ովքեր ձեր կողքին կլինեն՝ յուրաքանչյուր իրավական խոչընդոտի ընթացքում։ Կապ հաստատել կարող եք զանգահարելով, կամ հայտ լրացնելով՝ ընկերության կայքում։