Իրավական պետությունը մեծապես կապված է փաստաբանության հետ, որն էլ կարող ենք համարել քաղաքացիական հասարակության կարևորագույն մասը։ Այն ստեղծված է պաշտպանելու անձանց իրավունքներն ու ազատությունները, տրամադրելու որակյալ իրավաբանական ծառայություններ և գործելու անձանց օրինական շահերն աջակցելու համար։
Ի՞նչ է քաղաքացիական գործը
Քաղաքացիական գործը դատավարության տեսակ է, որն անցկացվում է ֆիզիկական անձանց, ձեռնարկությունների կամ կազմակերպությունների միջև տարաձայնությունները դատական կարգով լուծելու համար։ Նման դեպքերում կողմերը փաստաբանական ընկերություն են դիմում՝ գործին պատշաճ ընթացք տալու համար։
Քաղաքացիական գործը քրեականից տարբերվում է նրանով, որ ներառում է մասնավոր կողմեր, որոնք լուծում կամ փոխհատուցում են փնտրում պատճառած վնասի համար։ Օրինակ՝ հայցվորը հայց է ներկայացնում ամբաստանյալի դեմ՝ մեղադրելով նրան ինչ-որ անօրինական գործողությունների մեջ, որոնք կարող են կրել խախտած պայմանագրերի կամ անձնական վնասվածքների բնույթ։ Այս ընթացքում կարող են տեղի ունենալ մինչդատական տարբեր ընթացակարգեր։
Նման շատ գործեր սովորաբար լուծվում են մինչև դատավարությունը՝ բանակցությունների միջոցով, սակայն, գոյություն ունեն նաև դեպքեր, երբ գործը հասնում է դատարան և լուծվում դատավորի կամ երդվյալ ատենակալների կողմից՝ ըստ ներկայացված ապացույցների ու իրավական փաստարկների։
Ի՞նչ է փաստաբանությունը
Փաստաբանությունը փաստաբանների մասնագիտական միավորում է։ Ըստ օրենսդրի, այն հստակորեն տարանջատված է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համակարգից։ Հասարակությունում այն մեխանիզմ է, որն օգնում է պաշտպանել անձանց իրավունքներն ու ազատությունները։
Փաստաբանություն և քաղաքացիական իրավունք
Օրենսդրությամբ պաշտպանված և ճիշտ մշակված փաստաբանությունն այն է, ինչ յուրաքանչյուր քաղաքացու թույլ է տալիս պաշտպանված զգալ սեփական երկրում։ Բացի այդ, իրավական երկրում փաստաբանության գաղափարն ունի անփոխարինելի ազդեցություն, որը սահմանում և պահպանում է կարգուկանոնն ու արդարությունը։ Այսպիսով, յուրաքանչյուր քաղաքացի ունի իրավունք ու ազատություն ստանալ մասնագիտացված օգնություն՝ դիմելով որակավորված փաստաբանների օգնությանը։
Փաստաբանի դերը քաղաքացիական գործերում
Ինչպես արդեն նշվեց, փաստաբանությունը միավորում է իրավական ոլորտների փաստաբանների, ովքեր աշխատում են քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պաշտպանության ու աջակցության համար։ Սա բաղկացած է մի քանի գործընթացներից, որոնք էապես պարզեցնում են իրավական գործընթացները․
- Իրավական գործի գնահատում․ Փաստաբաններն անցկացնում են գործի հետաքննություն, փաստերի վերանայում, ապացույցների հավաքագրում և իրավական նախադեպերի գնահատում։ Սա օգնում է կայացնել տեղեկացված որոշումներ՝ հաջորդ իրավական գործողություններին ընթացք տալու համար։
- Իրավական հետազոտություն և փաստաթղթավորում․ Քաղաքացիական դատավարությունը ներառում է լայնածավալ հետազոտություն և փաստաթղթերի մանրակրկիտ հավաքագրում։ Այս դեպքերում իրավաբանները հիմք են ընդունում կանոնադրությունը, նախադեպային օրենքներն ու նախնական իրավական որոշումները, որոնք էլ օգտագործում են ընթացիկ գործի համար ամուր հիմք ստեղծելու նպատակով։ Սա նաև ներառում է փաստաթղթերի չափանիշների համապատասխանեցում, հայցադիմումների մշակում, պայմանագրերի վերանայում։
- Բանակցությունների վարում․ Ինչպես արդեն նշվեց, բազում քաղաքացիական գործեր լուծում են ստանում մինչև դատարան հասնելը։ Սա պայմանավորված է փաստաբանների կողմից մասնագիտացված և որակյալ բանակցությունների վարումը, որն ի սկզբանե պահանջում է բանակցությունների գերազանց և մասնագիտացված հմտություններ։ Արդյունքում, խնայվում է ժամանակ, հավելյալ ծախսեր և հոգեկան ծանր ապրումներ։
- Անձի ներկայացումն ու պաշտպանությունը դատարանում․ Երբ բանակցությունների արդյունքում կողմերը չեն գալիս ընդհանուր հայտարարի՝ գործը տեղափոխվում է դատարան։ Այս դեպքում փաստաբանները դատարանում ներկայացնում են ստույգ և ճշգրիտ հիմքերով փաստարկներ, հրավիրում վկաների, ովքեր կնպաստեն անձի շահերի պաշտպանությանը։
Այսպիսով, նման ընթացակարգերի համար անհրաժեշտ է որակավորված մասնագետի ներգրավում՝ հնարավորինս դրական արդյունքներ գրանցելու համար։ Սակայն, անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ դրական արդյունքներ կարող են գրանցվել ոչ միշտ՝ կախված իրավական գործի տեսակից, բարդությունից և այլ կարևոր գործոններից։
Փաստաբաններ և քաղաքացիական դատավարության մասնագիտացում
Անկախ քաղաքացիական գործի տեսակից, փաստաբաններն ունեն իրավական տարբեր ճյուղերի որակավորում։ Սա օգնում է գտնել սեփական իրավական գործում որակավորված և փորձառու մասնագետի։ Այսպիսով, ստորև կուսումնասիրենք քաղաքացիական դատավարության շրջանակներում փորձաքննության մի քանի ընդհանուր ոլորտներ։
- Անձնական վնասվածքներ․ Նման գործերում փաստաբանը պաշտպանում է ուրիշի անզգուշության կամ կանխատեսված գործողությունների արդյունքում վնասված անձի իրավունքներն ու շահերը։ Գործընթացները կարող են ունենալ դժբախտ պատահարների, բժշկական սխալների և նույնիսկ արտադրանքի պատասխանատվության բնույթներ։
- Անշարժ գույք․ Այս դատավարությունները հիմնականում կենտրանացած են գույքի հետ կապված իրավական հարցերի վրա։ Օրինակ՝ սահմանային վեճերը, տանտեր-վարձակալ կոնֆլիկտները կամ անշարժ գույքի գործարքներում այլ պայմանագրային անհամաձայնությունները։
- Բիզնես և առևտրային դատավարություններ․ Նման դեպքերում իրավական գործընթաց կարող է սկսվել բիզնես գործարքներից ու կորպորատիվ կոնֆլիկտներից։ Փաստաբանները կարող են ներկայացնել բիզնեսների, բաժնետերերի և առևտրային վեճերում ներգրավված անհատների։
- Աշխատանքային իրավունքներ․ Սա հիմնականում վերաբերում է գործատու-աշխատող հարաբերություններին առնչվող իրավական հարցերին։ Աշխատանքային իրավունքներում ու իրավական ընթացակարգերում որակավորված փաստաբանները քննում են գործը, որը ներառում է այնպիսի դեպքեր, ինչպիսիք են աշխատանքից անօրինական ազատումը, խտրականությունը կամ աշխատանքային օրենսդրության խախտումները և այլն։
- Ընտանեկան իրավունքներ․ Նման դեպքերում գործը վստահվում է ընտանեկան իրավունքների ոլորտում մասնագիտացված փաստաբանների, ովքեր կարգավորում են ընտանեկան տարբեր հարաբերություններ, ներառյալ՝ ամուսնալուծություն, երեխաների խնամակալություն, ամուսինների աջակցություն և ընտանեկան բռնություն։
Ահա, թե ինչպիսին կարող են լինել քաղաքացիական դատավարությունները, որոնք պահանջում են մասնագիտացված մոտեցում՝ որակավորված անձանց կողմից։
Ամփոփում
Քաղաքացիական դատավարություն սկսելիս, անհրաժեշտ է դիմել մասնագետի օգնությանը, ով ոչ միայն կտրամադրի մասագիտացված խորհրդատվություն, այլ նաև՝ կօգնի Ձեզ գործի ընթացակարգին ճիշտ զարգացում տալու համար։
Մասնագիտացված օգնություն ստանալու համար կարող եք դիմել Լեգիտիմուս փաստաբանական ընկերությանը՝ խորհրդատվություն և իրավական օգնություն ստանալու համար։