Իրավական խնդիրներ կարող են առաջ գալ ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց մոտ։ Բազում ընկերությունների, բիզնեսների և իրավաբանական անձանց գործունեության առաջխաղացման այս կամ այն փուլում անհրաժեշտ է լինում իրավական մասնագիտացված խորհրդատվություն կամ օգնություն, ինչի ընթացքում մասնագետը ուղղորդում է անձին՝ իրավաբանական գործընթացը պատշաճ կերպով անցկացնելու համար։
Ինչպե՞ս է իրավաբանական ընկերությունն օգնում անհատին
Իրավաբանական ընկերությունը տրամադրում է մասնագիտացված փաստաբաններ, ինչպես նաև իրավական ծառայությունների լայն շրջանակ, որոնք նախատեսված են անհատի յուրաքանչյուր խնդրին համապարփակ լուծում տրամադրելու համար։ Այս խնդիրները կարող են ներառել ընկերությունների իրավունքների, մտավոր սեփականության, դատական գործերի կամ կարգավորիչ կանոնների համապատասխանության ոլորտներում մասնագիտացված մոտեցում ցուցաբերելը։
Կորպորատիվ իրավունքներից և մտավոր սեփականությունից բացի, իրավաբանական ընկերությունները նաև տրամադրում են անշարժ գույքի, աշխատանքային իրավունքի և այլնի վերաբերյալ ծառայություններ։ Ծառայությունների լայն շրջանակի շնորհիվ անձինք կարողանում են օգտվել համապարփակ իրավական ծառայություններից՝ մեկ հարկի տակ։ Այս հնարավորությունը թույլ է տալիս ձերբազատվել զանազան հարցերով տարբեր ընկերություններ ներգրավելու անհրաժեշտությունից և տրամադրում են տարբեր իրավական հարցերի անխափան համակարգում։
Այսպիսով, իրավաբանական ընկերություններն օգնում են հաճախորդին պաշտպանել իր շահերը և հասնել սահմանած նպատակներին՝ օրենքների շրջանակներում։
Ինչո՞ւ դիմել Լեգիտիմուս փաստաբանական ընկերություն
Լեգիտիմուս ընկերությունը տրամադրում է իրավաբանական ծառայություններ՝ ֆիզիկական անձանց, բիզնեսներին և կազմակերպություններին։ Ծառայությունները ներառում են քաղաքացիական, քրեական, վարչական, էմիգրացիոն և որդեգրման հարցերին վերաբերող իրավաբանական օգնության անհրաժեշտությունը և հասանելի են ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում և Ռուսաստանում։
Կորպորատիվ իրավունք
Յուրաքանչյուր բիզնես կամ հասարակական գործունեություն պետք է ունենա կորպորատիվ իրավունք։ Քանի որ, ըստ ՀՀ գործող օրենսդրության, բիզնեսի իրականացման նպատակով գործունեություն ծավալող անձը կամ անձինք պետք է ստեղծեն ընկերություն կամ հաշվառվեն որպես անհատ ձեռնարկատեր։ Ստեղծված ընկերությունը կարող է լինել փակ բաժնետիրական, բաց բաժնետիրական, սահմանափակ պատասխանատվությամբ և այլն։
Օրենսդրությունը նաև թույլ է տալիս ստեղծել միավորումներ՝ նույնիսկ ոչ բիզնես նպատակով, օրինակ՝ հասարակական կազմակերպություններ։ Այս միավորումները նույնպես, պետք է ունենան կորպորատիվ իրավունք, քանզի դրանք անուղղակի կերպով կապ ունեն համընդհանուր բիզնես միջավայրի հետ։
Լեգիտիմուս իրավաբանական ընկերությունն օգնում է ձեռք բերել կորպորատիվ իրավունք, ինչպես նաև տրամադրում է կորպորատիվ իրավունքի վերաբերյալ հարցերի համապարփակ խորհրդատվություն։ Ընկերությունը նաև տրամադրում է կորպորատիվ իրավունքներին վերաբերով այլ ծառայություններ, դրանցից են մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հիմնադրում, զանազան կազմակերպաիրավական ձևերի հիմնադրում, լուծարում և վերակազմավորում, տրամադրում է բաժնետոմսերի կոնսոլիդացիայի ու բաժանման հարցերում իրավաբանական աջակցություն և ավելին։
Քաղաքացիական իրավունք
Քաղաքացիական իրավունքը կիրառվում է կարգավորելու համար գույքային և անձնական ոչ գույքային հարաբերությունները։ Այն կառուցվում է տվյալ հարաբերությունների մասնակիցների կամքի ինքնավարության և գույքային առանձնացվածության հիման վրա։
Ընստ քաղաքացիական իրավունքների, Լեգիտիմուս ընկերությունը տրամադրում է հետևյալ ծառայությունները․ ընտանեկան, սեփականության, գործարքների, ժառանգության, պարտավորական, աշխատանքի և այլնի իրավունքների պաշտպանություն և խորհրդատվություն։ Ինչպես նաև իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման, ԱՊՊԱ-ի և այլնի ծառայություններ։
Քրեական իրավունք
Քրեական իրավունքը պատկանում է իրավունքի հնագույն ճյուղերին։ Այն նախատեսված է կարգավորելու անձանց հանդեպ ոտնձգությունները, նրանց իրավունքները և ազատությունը, ինչպես նաև պաշտպանելու հասարակության և պետության շահերը։
Լեգիտիմուս իրավաբանական ընկերությունը տրամադրում է քրեական իրավունքի վերաբերյալ հետևյալ ծառայությունները։
- Նախաքննության մարմիններում և դատարաններում կասկածյալի և մեղադրյալի օրինական շահերի պաշտպանությունն ու ներկայացումը։
- Այն հանգամանքների բացահայտումը, որոնք կօգնեն բացառել կասկածյալի և մեղադրյալի պատասխանատվությունը, ինչպես նաև մեղմացնել դատավարական հարկադրանքի միջոցները։
- Մասնավոր անձանց հետ հարցումների անցկացումը
- Տարբեր կազմակերպություններից տեղեկանքների, բնութագրերի և այլ փաստաթղթերի ձեռք բերումը, որոնք կնպաստեն պաշտպանյալի շահերի պաշտպանության գործընթացում։
- Անհրաժեշտ միջնորդությունների ներկայացում և նախաքննության մարմնի որոշումների բողոքարկում՝ նախաքննության և դատաքննության ընթացքում։
- Քննչական և դատավարական գործողությունների ընթացքում մասնագետի ներկա գտնվելու ծառայություն։
- Նախաքննության մարմիններում և դատարանում վկայի, քաղաքացիական հայցվորի և քաղաքացիական պատասխանողի շահերի պաշտպանություն։
Վարչական իրավունք
Վարչական իրավունքը իրավունքի ճյուղերից մեկն է, որը կազմում է իրավական նորմերի համակցություն։ Այն կազմակերպվում է գործադիր իշխանության ոլորտում առաջացող հասարակական հարաբերությունները կարգավորելու նպատակով։
Ահա հանրային և վարչական իրավունքներն ընդգրկող ծառայություններից մի քանիսը, որոնք տրամադրում է Լեգիտիմուս իրավաբանական ընկերությունը։
- Չգրանցված աշխատողների ակտերի վիճարկում, ներառյալ ՀԴՄ և ՕՀՄ ստուգման ակտերը։
- Մաքսային մարմինների կողմից կազմված ակտերի ուսումնասիրում և բողոքարկում։
- Իրավունքների պաշտպանություն գերատեսչական մարմիններում։
- Արձանագրությունների և ակտերի վիճարկում՝ կազմված հանրային ծառայություն մատուցողների կողմից։
Ընկերությունը տրամադրում է նաև այլ վարչական ծառայություններ, որոնց կարող եք ծանոթանալ ընկերության կայքում։
Էմիգրացիոն հարցեր
Իրավաբանական ընկերությունը սերտորեն համագործակցում է ամերիկյան իրավաբանական գրասենյակների հետ, ինչի շնորհիվ տրամադրում է մշտական կացության, ուսման, ներդրումներ կատարելու և այլնի ծառայություններ։
Որդեգրում
Ընկերությունը նաև համագործակցում է ԱՄՆ քաղաքացիների հետ և որդեգրման ծառայություններ մատուցում է ՀՀ քաղաքացիների համար նույնպես։ Որդեգրման ամբողջ գործընթացը հաջող անցկացնելու համար անհրաժեշտ է մասնագետի՝ իրավաբանի օգնություն։
Ընկերությունը տրամադրում է որդեգրման հետևյալ ծառայությունները․
- Խորհրդատվություն։
- Եթե ընտանիքը ցանկանում է շարունակել որդեգրման աշխատանքները, ապա անհրաժեշտ է դիմել իրավաբանական ընկերությանը՝ որդեգրման պայմանագիր կազմելու նպատակով։
- Ընկերությունը նաև ներկայացնում է ընտանիքին դատարանում։
Լեգիտիմուս իրավաբանական ընկերությունը աջակցում է ընտանիքներին՝ այս կարևոր որոշումը կայացնելու և իրականություն դարձնելու նպատակով։ Այսպիսով, վստահելով ընկերությանը՝ դուք վստահում եք մասնագետներին։
Ամփոփում
Դատական կամ իրավական յուրաքանչյուր գործընթաց պահանջում է մասնագիտացված մոտեցում։ Այս դեպքում անհրաժեշտ է վստահել փորձառու և մասնագիտացված իրավաբանական ընկերության, որը ոչ միայն կուղղորդի հաճախորդին ամբողջ իրավական գործընթացում, այլ նաև կտրամադրի ոլորտին համապատասխանող ծառայություն։
Կարդացեք նաև՝ Ինչպես ընտրել փաստաբան․ մի քանի խորհուրդ