ՀՀ Նոտարիատի մասին Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Նոտարական գործողությունների իրականացումը և նոտարի մատուցած ծառայությունները վճարովի են:
Նոտարական գործողությունների իրականացման կամ նոտարի մատուցած ծառայությունների վճարը վճարվում է նոտարին: Նոտարական գործողությունների կամ նոտարի մատուցած ծառայությունների համար ստացված վճարները տնօրինում է նոտարը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` Նոտարական գործողություններ կատարելու համար նոտարը գանձում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
Հարկ է նշել, որ նոտարական գործողությունների սակագները հաստատում է կառավարությունը, իսկ Նոտարի մատուցած ծառայությունների համար վճարի չափը սահմանում է նոտարը: Նոտարական գործողությունների կամ նոտարի մատուցած ծառայությունների համար վճարը գանձվում է նոտարի սահմանած կարգով և ժամկետներում: