Ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը`
- Մահվան վկայական:
- Տեղեկանք մահացածի վերջին մշտական բնակավայրից (մինչև մահը գրանցված է եղել տվյալ հասցեում)
- Մահացածի հետ ազգակցական կապը հաստատող փաստաթղթեր՝
- ծննդյան վկայական,ամուսնության վկայական:
- Տան սեփականության փաստաթղթերը (վկայական, գույքային թերթ, տեխնիկական անձնագիր, հատակագիծ):
- Հիմք, փաստաթուղթ, որի հիման վրա ժառանգատուն սեփականատեր է դարձել (տեղեկանք թաղապետարանից այն մասին, թե ովքե՞ր են մասնակցել սեփականաշնորհմանը):
- Սեփականության փաստաթղթի բացակայության դեպքում տեղեկանք անշարժ գույքի պատկանելության և չափերի նշումով (կնքված) ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից:
- Տեղեկանք տան պատկանելության, սենյակների քանակի, քառակուսի մետրի և արժեքի մասին, որի գումարն ամբողջությամբ մուծված է, և կոոպերատիվին պարտք չունի (կոոպերատիվների բնակիչների համար):
- Այգետնակների համար՝ տեղեկանք այգեգործների միությունից, (հասցե՝ ք. Երևան, Եր. Քոչարի փող. 11):
- Կտակը հաստատված նոտարի նշումը՝ կտակը վերացված կամ փոփոխված չլինելու մասին:
- Տեղեկանք մահացածի խնամքի տակ անչափահաս և անաշխատունակ ժառանգներ չլինելու մասին (Բնակ Շահագործման Տեղամասից (ԲՇՏ) կամ թաղային կոմիտեից):
- Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական անձնագիրը:
- Խնայդրամարկղի գրքույկը:
- Անձնագրեր:
- Ժառանգի բացակայության դեպքում պետական նոտարի կողմից հաստատված լիազորագիր՝ ժառանգություն ձևակերպելու մասին:
Անհրաժեշտ է ներկայացնել բոլոր փաստաթղթերի բնօրինակները:
Կարդացեք նաև՝ Ի՞նչ է ժառանգությունը։ ժառանգությունն ընդունելու ժամկետները