Հայցային վաղեմություն
Հայցային վաղեմությունը իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածն է։ Հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է։
Ներկայացնենք վերոգրյալը օրինակով՝
Դիցուք, «Ա»-ն «Բ»-ի հետ կնքել է փոխառության/ վարկային պայմանագիր 5 տարի ժամկետով։ Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո «Բ»-ն իր իրավունքները կարող է իրացնել, այսինքն «Ա»-ից ետ ստանալ իր գումարը միայն 3 տարվա ընթացքում, հակառակ դեպքում «Բ»-ն կորցնում է օրենքով սահմանված իր իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը։
Սակայն պետք է նշել, որ պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ։