Վարչական իրավախախտումն իրենից ենթադրում է պետական և հասարակական կարգերի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների հանդեպ իրագործվող ոտնձգությունները, որոնց դեպքում օրենսդրությամբ սահմանված է վարչական պատասխանատվություն։
Իսկ վարչական պատասխանատվություն կիրառվում է, եթե տվյալ խախտումները չեն առաջացնում քրեական պատասխանատվություն՝ համաձայն օրենսդրության։
Ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսդրության 10-րդ հոդվածի՝ վարչական իրավախախտումը դիտարկվում է որպես դիտավորությամբ կատարված գործողություն։ Այսինքն, անձը գիտակցել է գործողության կամ անգործության ոչ իրավական բնույթը, գիտակցել տվյալ գործողության ոչ դրական հետևանքները և ցանկացել, կամ գիտակցաբար թույլ է տվել դրանց առաջացումը։
Իրավախախտում և անզգուշություն
Վարչական իրավախախտումը համարվում է անզգուշությամբ կատարված այն դեպքերում, երբ կատարող անձը կանխատեսել է սեփական գործողության կամ անգործության ոչ դրական հետևանքների մասին, կամ թերագնահատել է իրավիճակի լրջությունը, չնայած, որ կարող էր կանխատեսել և կանխել այն։
Վարչական պատասխանատվություն և տարիք
Ըստ ՀՀ օրենսգրքի, վարչական պատասխանատվության են ենթակա այն անձինք, որոնց տասնվեց տարին լրացել է մինչև վարչական իրավախախտում կատարելը:
Իրավախախտում անչափահասների կողմից
Անչափահասների (տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձանց) կոմից իրավախախտումներ կատարելու դեպքում նրանց նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության կողմից հաստատված Անչափահասների գործերի հանձնաժողովների կանոնադրությամբ նախատեսված միջոցները:
Տասնվեցից մինչև տասնութ տարեկան հասակում գտնվող անձինք ըստ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 53, 123-131, 160, 172, 173, 182, 190-193 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում ենթակա են ընդհանուր հիմունքներով վարչական պատասխանատվության:
Այս դեպքերում հաշվի են առնվում իրավախախտման բնույթն ու խախտողի անձը, բացառությամբ սույն օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված իրավախախտումներ կատարած անձանց, տվյալ դեպքերը, որպես կանոն, կարող են հանձնվել (իսկ օրենսգրքի 53 հոդվածով նախատեսված իրավախախտումներ կատարելու դեպքում ենթակա են հանձնման) շրջանային (քաղաքային), քաղաքների շրջանային խորհուրդների գործկոմների անչափահասների գործերի հանձնաժողովների քննությանը:
Տասնվեցից մինչև տասնութ տարեկան անչափահասներն ընդհանուր հիմունքներով վարչական պատասխանատվության կարող են ենթակա լինել ԽՍՀՄ օրենսդրական ակտերով ուղղակիորեն նախատեսված նաև այլ դեպքերում:
Պաշտոնատար անձինք և պատասխանատվության կիրառում
Վարչական իրավախախտումները, որոնք ենթադրում են կառավարման կարգի, պետական և հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները և մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց իրագործման պատասանատվությունը պատկանում է պաշտոնատար անձանց՝ ենթակա են վարչական պատասխանատվության։
Օրատերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց պատասխանատվությունը
Օտարերկրյա քաղաքացիները և/կամ քաղաքացիություն չունեցող անձինք պատասխանատվության ենթարկվելիս ենթակա են ԽՍՀՄ քաղաքացիների հետ ընդհանուր հիմունքներով վարչական պատասխանատվության։
Իսկ դիվանագիտական ճանապարհով լուծվում է այն օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարված վարչական իրավախախտումների պատասխանատվության հարցը, ովքեր գործող օրենքների և ԽՍՀՄ միջազգային պայմանագրերի համաձայն ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության վարչական պատասխանատվության հանդեպ օգտվում են անձեռնմխելիության իրավունքից։
Անհրաժեշտության ծայրահեղություն․ քաղաքացիական իրավունք
Պատասխանատվության չի ենթարկվում այն անձը, ով ծայրահեղ անհրաժեշտության դեպքում կատարել է օրենսգրքով կամ վարչական իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն սահմանող այլ նորմատիվ ակտերով նախատեսված գործողություն, որի իրականացումը անհրաժեշտ էր այնպիսի վտանգ կանխելու համար, որը սպառնացել է պետական կամ հասարակական կարգին, սոցիալիստական սեփականությանը, քաղաքացիների իրավունքներին ու ազատություններին, կառավարման սահմանված կարգին․ և եթե այդ վտանգը տվյալ հանգամանքներում չէր կարելի վերացնել այլ միջոցներով և հասցված վնասը կանխված վնասի համեմատությամբ ունի ավելի նվազ կարևորություն:
Անմեղսունակություն
Վարչական պատասխանատվության ենթարկելիս հաշվի է առնվում անձի անմեղսունակության կարգավիճակը։ Նման դեպքերն իրենցից ենթադրում են խրոնիկական հոգեկան հիվանդությունների, հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարումների, տկարամտության կամ այլ հիվանդագին վիճակի առկայությունը։ Քանզի այդ դեպքերում անձը չի կարող կառավարել սեփական գործողությունները և հաշվի առնել դրանց հետևանքները։
Վարչական տույժի նպատակները
Իրավախախտման պատասխանատվության ենթարկման միջոց է համարվում վարչական տույժը, որի նպատակը վարչական իրավախախտում կատարած անձին դաստիարակել խորհրդային օրենքները պահպանելու, սոցիալիստական համակեցության կանոնները հարգելու համար։ Նման գործողությունը նաև կատարվում է ապագա իրավախախտումները կանխելու նպատակով, քանզի ինչպես իրավախախտողը, այնպես էլ այլ անձինք կխուսափեն ենթարկվելուց վարչական տույժի։
Վարչական տույժի տեսակները
Վարչական իրավախախտումների դեմ պատասխանատվության ենթարկելու համար գոյություն ունեն հետևյալ տույժերի տեսակները։
1) Նախազգուշացում
2) Տուգանք
3) Վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի հատուցմամբ վերցնում
4) Վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավում
5) Քաղաքացուն տրված հատուկ իրավունքից (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, որսորդության իրավունքից) զրկում
Գոյություն ունեն նաև տույժերի այլ տեսակներ, որոնցից ամենահայտնին վերաբերում է Ճանապարհային ոստիկանության տուգանքներին։
Ճո տուգանքներ
Երթևեկության կանոնները խախտելիս, յուրաքանչյուր անձ ենթարկվում է որոշակի պատասխանատվության, սակայն տույժերն ու տուգանքները կարող են ենթարկվել բողոքարկման։ Այդ դեպքում անհրաժեշտ է ունենալ բավականաչափ և հստակ տեղեկատվություն, ինչպես նաև դիմել մասնագետի օգնությանը, որի շնորհիվ հնարավոր կլինի բողոքարկել ոստիկանության տեսուչների կողմից արձանագրված ցանկացած իրավախախտման փաստի հետ կապված որոշում։
Այսպիսով, անցնելով մասնագիտացված և փորձի վրա հիմնված իրավաբանական խորհրդատվություն, հնարավոր կլինի կատարել տուգանքի բողոքարկում՝ հիմնված հստակ փաստերի վրա։