Իրավաբանական փաստաթղթերը հիմք են հանդիսանում համաձայնագրերի, գործարքների և օրինական իրավունքների համար:
Դրանք ապահովում են հստակություն, պաշտպանում են ներգրավված կողմերին և ծառայում են որպես ապացույց վեճերի դեպքում:
Իրավաբանական փաստեր
Իրավական փաստերը վերաբերում են իրադարձություններին, հանգամանքներին կամ իրավիճակներին, որոնք ունեն իրավական նշանակություն և հետևանքներ: Դրանք ներառում են տարրերի լայն շրջանակ՝ սկսած պարզից, ինչպիսիք են միջադեպի ժամանակն ու վայրը, մինչև ավելի բարդ հարցեր, որոնք կարող են ներառել պայմանագրային պարտավորություններ և կորպորատիվ գործարքներ։ Իսկ այսպիսի փաստերի հաստատումը ներառում է հետաքննության, ապացույցների հավաքման և ներկայացման խիստ կարևոր գործընթաց:
Իրավաբանական փաստերի ճշգրտություն
Իրավական փաստերի իսկությունը կենսական նշանակություն ունի, քանի որ դրանց սխալ մեկնաբանումը կամ խեղաթյուրումը կհանգեցնի բարդ հետևանքների, որոնք կազդեն դատական գործընթացի արդյունքների վրա:
Այս իսկ պատճառով իրավական փաստերի մանրակրկիտ հաստատումը էական նախապայման է, որն ուղղված է օրենքի գերակայության պահպանմանը, իրավական համակարգի նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը և արդարադատության իրագործմանը։
Իրավաբանական փաստերի վերանայում
Իրավաբանական փաստերի վերանայումն իրականացվում է դատավորի կամ դատարանի լիազորված աշխատակցի կողմից։ Ներկայացված փաստերը հաստատվում են, եթե դրանց այլ կարգով ընդունումը կամ վնասված/կորցրած փաստաթղթերի վերականգնումն իրականացնելն անհնար է։
Անվիճարկելի իրավաբանական փաստեր
Դատարանի կողմից հաստատվում են քաղաքացիների և կազմակերպությունների անձնական կամ ունեցվածքային իրավունքները վերագրող փաստատղթերը, դրանց առաջացումը, փոփոխությունների ենթարկումը և կասեցումը։
Տվյալ փաստաթղթերը կարող են ներկայացնել բարեկամական կապերի հաստատումը, անձի խնամակալությունը, կամ խմանքի տակ գտնվելու փաստերի հաստատումը, հայրության հաստատումը, ամուսնությունը և ամուսնալուծությունը, անվան կամ ազգանվան փոփոխությունները, ժառանգությունը բացելու վայրն ու ժառանգության ստացումը և այլն։
Անձնական տվյալների անհամապատասխանություն կամ թերիություն
Իրավական փաստաթղթերն ունեն վճռորոշ դեր, որոնց բացակայությունը կարող է հանգեցնել անորոշության և հնարավոր բարդությունների։ Նման դեպքերում մեծ օգնություն կարող են տրամադրել իրավաբանական ընկերությունները։ Ահա մի քանի իրավական դեպքեր, որտեղ փաստաթղթերի թերիությունը կարող է էապես ազդել գործընթացի վարույթին։
- Անշարժ գույքի գործարքներ․ Նման դեպքում գործընթացը կարող է բարդեցնել հողի սեփականատիրության իրավունքի, սեփականատիրության վկայականների կամ հետազոտության հաշվետվությունների բացակայությունը։
- Բիզնես պայմանագրեր․ Բիզնես աշխարհում պայմանագրերն ունեն կենսական կարևորություն յուրաքանչյուր գործարքի համար։ Եթե առանցքային պայմանագրերը (համագործակցություններ, աշխատակիցների ընդունում և ազատում), բացակայում են, ապա դա կարող է հանգեցնել թյուրիմացությունների և իրավական բարդությունների:
- Անձնական փաստաթղթեր․ օրինակ՝ տան սեփականատիրության վկայականի, նախամուսնական համաձայնագրի կորուստը կարող է առաջացնել էական խնդիրներ՝ ազդելով ժառանգության բաշխման կամ ամուսնալուծության գործընթացի վրա:
Փաստաթղթերի բովանդակությունը
Դատարան ներկայացվող յուրաքանչյուր իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթուղթ, որը ներկայացնելու նպատակը հաստատում ստանալն է, պետք է ունենա հստակ ներկայացվող ապացույցներ, որոնք մատնանշում են փաստաթղթերի ընդունման կամ կորցրած փաստաթղթերի վերականգնման հնարավորությունը:
Իրավաբանական օգնություն
Հմուտ փաստաբաններից և իրավաբաններից բաղկացած իրավաբանական ընկերությունները մասնագիտանում են իրավունքի տարբեր ճյուղերում՝ առաջարկելով համապատասխան ռազմավարություններ, որոնք հիմնված են մասնագիտացված գիտելիքների և փորձի վրա։
Իրավաբանական օգնության շնորհիվ անհատները կարող են ավելի արագ և հեշտ գործընթացով հավաքագրել անհրաժեշտ փաստաթղթերը, տեղեկանալ իրավաբանական ընթացակարգերից և դատարան ներկայանալ ավելի բարձր պատրաստվածությամբ։ Այսպիսով, իրավաբանական օգնությունը ներառում է մի շարք ծառայություններ, որոնցից են իրավաբանական խորհրդատվության տրամադրումը, ապացույցների հավաքագրման օժանդակումը և ներկայացուցչությունը դատարանում:
Իրավաբանական օգնությունը թերի փաստաթղթերի դեպքում
Իրավաբանական ընկերությունն ունի իրավական բարդությունների դեպքում արագ կողմնորոշվելու և հաճախորդներին բացակայող փաստաթղթերի լուծման գործընթացում ուղղորդելու փորձ: Ընկերությունը տեղեկացված է համապատասխան օրենքների և ընթացակարգերի մասին, ինչի շնորհիվ ցուցաբերում է մասնագիտացված մոտեցում:
- Բանակցություններ և լուծում. Իրավաբանները կարող են բանակցություններ անցկացնել ներգրավված կողմերի հետ, ուսումնասիրել այլընտրանքային լուծումներ և աշխատել բացակայող փաստաթղթերից բխող խնդիրների լուծման ուղղությամբ:
- Փաստաթղթերի մշակում և վավերացում. Ընկերությունը կարող է աջակցել անհրաժեշտ փաստաթղթերի մշակման և դրանց օրինական վավերականության ապահովման գործում:
- Դատավարության աջակցություն․ Վեճերի սրման դեպքերում իրավաբանական ընկերությունը տրամադրում է դատավարության աջակցություն, որը ներկայացնում է դատարանում հաճախորդի աջակցություն, փաստարկների ներկայացում՝ ըստ հիմնված առկա ապացույցների ու իրավական նախադեպերի հիման վրա, և այլն։
Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատումը մասնագիտական և դատական գործընթաց է, որի հիմքում ընկած են համապատասխան փաստաթղթերի պատշաճ հավաքագրումը և ներկայացումը։ Այսպիսի գործընթացները երբեմն կարող են հանդիպել որոշակի բարդությունների՝ ոլորտում անհատի փորձի բացակայության, կամ կարևոր դեր ունեցող փաստաթղթերի թերության, վնասված կարգավիճակի դեպքում։ Այս դեպքերում անհրաժեշտ է դիմել իրավաբանական ընկերություն, որտեղ փորձառու մասնագետները կուղղորդեն հաճախորդին իրավաբանական փաստերի հաստատման յուրաքանչյուր գործընթացում։