Փաստաբանի հետ առաջին հանդիպումն ամենակարևոր փուլերից է, որն օգնում է հասկանալ անհատի նպատակը և փաստաբանի որակավորումը տվյալ ոլորտում։ Այս փուլում անձը կարող է հասկանալ, արդյոք տվյալ մասնագետն ունի բավականին փորձ և կարողություններ՝ նրան օգնելու և ուղղորդելու համար։ Այցն ավելի արդյունավետ դարձնելու համար անձը պետք է այցելի փաստաբանական ընկերություն, որտեղ կապ կհաստատի համապատասխան որակավորմամբ փաստաբանի հետ։
Առաջին այցի նպատակը
Իրավական գործերում փաստաբանի գործունեությունն ունի շատ ավելի խորը բնույթ։ Բացի դատական ընթացակարգերից, փաստաբանն ուղղորդում է անձին, տալիս մասնագիտացված խորհրդատվություն և աջակցություն։
Փաստաբանի հետ առաջին հանդիպումը կրում է բացահայտող բնույթ և սովորաբար օգնում է երկու կողմերին հասկանալ իրավիճակի լրջությունը և մասնագետի որակավորումը, ինչից հետո սկսվում է գործի կառուցվածքի ուսումնասիրությունը և հետագա քայլերի մշակումը։ Սա այն փուլն է, որտեղ անձը պետք է լինի առավելագույնս ազնիվ և մասնագետի հետ քննարկի բոլոր հուզող հարցերը և բարձրաձայնի իր այցի նպատակը, քանի որ, բոլոր իրավական գործընթացների հիմնաքարերն են ազնվությունն ու թափանցիկությունը։
Ինչպես պատրաստվել․ Փաստաբաններ Հայաստանում և առաջին հանդիպում
Առաջին հանդիպումն արդյունավետ դարձնելու համար, անձը կարող է պատրաստել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ապացույցները, լուսանկարները, տեսահոլովակները և բոլոր այն ամենը, ինչն ուղիղ կապ ունի գործի հետ և կարող է օգտակար լինել տվյալ իրավական գործընթացում։ Դրանք կարող են լինել ոստիկանության կողմից որոշակի զեկույցներ, վկայի կամ վկաների կողմից ցուցմունքներ, պայմանագրեր, ֆինանսական բնույթի փաստաթղթեր, սեփականության վերաբերյալ փաստաթղթեր և այլն։
Նման տեղեկատվություն ներկայացնելիս, անձը պետք է նաև պատրաստ լինի կիսվել դրանով փաստաբանի հետ և հասկանա, որ այն իր թույլտվությամբ, կարող է և կօգտագործվի գործի հետագա զարգացումների ընթացքում։ Տեղեկատվությունը ստանալուց հետո, փաստաբանը կուսումնասիրի այն՝ իրավիճակի վերաբերյալ ավելի լավ պատկերացում կազմելու համար։
Առաջին այցելությունից առաջ անձը նաև կարող է փաստաբանին փոստային նամակի տեսքով ուղարկել գործի վերաբերյալ որոշակի մանրամասներ, որոնց փաստաբանը կծանոթանա նախապես և հանդիպումը կդարձնի ավելի արդյունավետ։
Կարևոր գործողություններ՝ նախապատրաստական փուլում
Առաջին հանդիպումը կարևոր հնարավորություն է ծանոթանալու մասնագետի որակավորմանը և տալու բոլոր անհրաժեշտ ու հետաքրքրող հարցերը։ Օրինակ, անձը կարող է հարցնել նման իրավական գործերում մասնագետի փորձի վերաբերյալ, նրա մոտավոր տեսլականի՝ գործին առաջընթաց տալու համար և գործի հնարավոր արդյունքների մասին։ Այս փուլում անձը կարող է նաև հարցնել տվյալ գործի հնարավոր բարդույթների և մարտահրավերների վերաբերյալ, ինչպես նաև ծանոթանալ ամբողջ ընթացակարգի վճարումների և իրավաբանական ծառայություններ ստանալու արժեքի վերաբերյալ։ Սա, նույնպես, կարևոր գործոն է անձի համար՝ հասկանալու և սահմանելու համար սեփական բյուջեն։
Հանդիպման կարևոր գործոնները և հստակ նպատակները
Առաջին և հետագա հանդիպումների ընթացքում անձը պետք է պատրաստ լինի պատասխանելու փաստաբանի հարցերին։ Դրանք նախատեսված են գործին ավելի լավ ծանոթանալու համար, և խրախուսվում է տալ ազնիվ ու մանրամասն պատասխաններ։
Անհատական մոտեցում ցուցաբերելու համար, անձը պետք է լինի առավելագույնս ազնիվ և տրամադրի բոլոր հնարավոր տեղեկատվությունը, որը կօգնի գործի զարգացմանը։ Տեղեկատվություն տրամադրելիս անհանգստանալ հարկավոր չէ, քանի որ փաստաբանի հետ առաջին և բոլոր հաջորդող հանդիպումները կրում են կոնֆիդեցիալ բնույթ ու հասանելի չեն երրորդ անձանց։
Առաջին հանդիպման ավարտը
Լավագույն փաստաբանները Հայաստանում պրոֆեսիոնալներ են՝ փորձառությամբ, ովքեր աշխատում են Հայաստանում հուսալի իրավաբանական ընկերություններում, որպեսզի ձեր իրավական հարցերը լուծվեն լավագույն փորձառությամբ
Առաջին հանդիպման ամբողջ նպատակը թափանցիկ հաղորդակցությունն է, որը կծառայի որպես գործի հետագա զարգացման հիմք։ Այսպիսով, առաջին հանդիպումը պետք է լինի արդյունավետ՝ ինչպես մասնագետի, այնպես էլ անձի համար։ Այս փուլում մասնագետը պետք է ստանա բոլոր անհրաժեշտ մանրամասները, ներառյալ տեղեկատվությունը, ապացույցները, և, անհրաժեշտության դեպքում, ստանա բացակայող տեղեկատվությունը, որը կհամարի կարևոր։
Իսկ անհատը պետք է ստանա ավելի լավ պատկերացում՝ սեփական գործը սկսելու, զարգացնելու, հնարավոր արդյունքներ ստանալու ու ընդհանուր արժեքների վերաբերյալ։ Այսպիսով, հանդիպումից հետո, անձը պետք է ունենա բոլոր հետաքրքրող հարցերի վերաբերյալ սպառիչ պատասխաններ, գործի զարգացման վերաբերյալ կարևոր մանրամասներ և այն ամենը, ինչ վերաբերում է տվյալ իրավական գործընթացին։
Այսպիսով, փաստաբանի հետ առաջին հանդիպումը կարևոր փուլ է և անձը պետք է ներկայանա որոշակի պատրաստվածությամբ։ Սակայն, անհանգստանալ հարկավոր չէ, քանի որ մասնագետը կուղղորդի և կօգնի անձին՝ հետագա զարգացումների համար։