ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 11-ի № 1514-Ն որոշման մեջ կատարված և 2021թ. մայիսի 17-ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն.
Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս ներկայացվում է.
• կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ*, կամ
• կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված՝ երկու դեղաչափ, երկրորդ դեղաչափը երկիր մուտք գործելու օրվանից նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ*։
• Բացասական թեստի կամ պատվաստման սերտիֆիկատ չի պահանջվում մինչև 1 տարեկան (0-ից մինչև 11 ամսական 29 օրական) երեխաների համար։
• Ռուսաստանի Դաշնության տարածքից Հայաստանի Հանրապետություն ժամանած անձանց կողմից սերտիֆիկատը (տեղեկանքը) ներկայացվում է «Путешествую без COVID-19» բջջային հավելվածի միջոցով:
• Օտարերկրացիների համար ՀՀ մուտքը շարունակում է բաց մնալ ինչպես օդային, այնպես էլ՝ ցամաքային ճանապարհով։
• Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կարանտինը սահմանված է մինչև 2021թ. հուլիսի 11-ը։
ՀՀ քաղաքացիները որ երկրներ կարող են մուտք գործել
Գերմանիա - ԳԴՀ դաշնային կառավարությունը կիրակի՝ 2021թ. հուլիսի 4-ից, ժամը 0:00-ից (CET) դադարեցրել է Հայաստանից Գերմանիա մուտք գործելու վերաբերյալ բոլոր սահմանափակումները: Ըստ այդմ՝ այդ ամսաթվից սկսած՝ կրկին թույլատրվում է Հայաստանում մշտական բնակություն կամ կացություն ունեցող անձանց մուտքը Գերմանիա՝ ճամփորդական բոլոր հիմքերով: Օդային ճանապարհով երկիր մուտք գործելու համար պահանջվում է կովիդ-թեստի, ապաքինման կամ պատվաստման ապացույց:
Բելառուս - Սահմանը հատելու ռեժիմը
Բելառուսի Հանրապետության տարածք մուտք գործելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է պարտադիր ունենան 72-ժամյա PCR-թեստի պատասխան։
Տարանցիկ ուղևորները օդանավակայանում պետք է սպասեն բացառապես «տարանցիկ գոտում» (այլապես՝ անհրաժեշտ է ներկայացնել թեստի պատասխանը և ինքնամեկուսանալ՝ անկախ հաջորդ թռիչքի օրից և ժամից): Ցամաքային սահմանով անցնող տարանցիկ ուղևորներին տրվում է 24 ժամ՝ մինչև Բելառուսի Հանրապետության տարածքից դուրս գալը:
Բացառություն՝ դիվանագիտական անձնագրեր կրողները
Բրազիլիա - Բրազիլիայի կառավարության 2021թ․ հունիսի 23-ի № 655 որոշման համաձայն կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված՝ արգելվում է օտարերկրացիների մուտքը Բրազիլիա ցամաքային և ջրային ճանապարհներով։
Միևնույն ժամանակ բոլոր օտարերկրացիները կարող են մուտք գործել երկիր օդային ճանապարհներով՝ բացառությամբ այն թռիչքների, որոնք սկիզբ են առնում Մեծ Բրիտանիայից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից և Հնդկաստանի Հանրապետությունից կամ տրանզիտ են իրականացնում այդ երկրների տարածքով։ Արգելված է նաև այն օտարերկրացիների մուտքը, ովքեր վերջին 14 օրվա ընթացքում այցելել են Մեծ Բրիտանիա, Հարավաֆրիկյան Հանրապետություն կամ Հնդկաստանի Հանրապետություն։
Բրազիլիայի տարածք օդային ճանապարհով մուտք գործելու համար անհրաժեշտ է դեպի Բրազիլիա թռիչքն իրականացնող ավիաընկերությանը ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ: Սերտիֆիկատը պետք է լինի պորտուգալերեն, իսպաներեն կամ անգլերեն լեզվով։
12 տարեկանից ցածր երեխաները ՊՇՌ հետազոտության կարիք չունեն, եթե նրանց ուղեկցում են նշված հետազոտությունն անցած ծնողները կամ օրինական ներկայացուցիչները։
Բուլղարիա - ԲՀ առողջապահության նախարարի РД-01-547/30.06.2021թ․ թվակիր հրամանով 2021թ. հուլիսի 1-31-ն ընկած ժամանակահատվածի համար սահմանվում է, որ նարնջագույն գոտում գտնվող երկրներից (այդ թվում Հայաստանի Հանրապետությունից) ժամանող անձինք Բուլղարիա մուտք գործելիս պետք է ներկայացնեն պատվաստման, Covid-19-ով հիվանդացած լինելու կամ կատարված թեստի մասին ԵՄ Covid թվային վկայական կամ նույնաբովանդակ այլ փաստաթուղթ
Եգիպտոս - Օտարերկրացիների համար մուտքի/ելքի սահմանափակումները գործում են միայն ՊՇՌ թեստի դրական պատասխանի պարագայում: Եգիպտոս ժամանող բոլոր օտարերկրացիները պետք է ունենան վարակակիր չլինելու մասին տեղեկանք (ՊՇՌ թեստի բացասական պատասխան*) տրված ոչ ուշ քան երկիր մեկնելուց 72 ժամ առաջ։
Չերնոգորիա - Oտարերկրյա քաղաքացիները կարող են երկիր մուտք գործել ներկայացնելով՝ (COVID-19) ախտորոշման ՊՇՌ կամ անտիգեն հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 48 ժամ վաղեմության սերտիֆիկատ:
Վրաստան - ՀՀ քաղաքացիների համար օդային և ցամաքային ճանապարհներով մուտքը Վրաստան բաց է։
- վերջին 72 ժամվա ընթացքում արված PCR թեստի բացասական պատասխանի առկայության
կամ
- պատվաստման ամբողջ կուրսն (երկու դեղաչափ) անցնելու և միաժամանակ PCR թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում։
Խորվաթիա - Խորվաթիա ժամանող քաղաքացիները (անկախ նրանց քաղաքացիությունից) կարող են մուտք գործել Խորվաթիայի տարածք ներկայացնելով՝
(COVID-19) ախտորոշման ՊՇՌ կամ անտիգեն հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 48 ժամ վաղեմության սերտիֆիկատ:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված՝ երկու դեղաչափ, երկրորդ դեղաչափը երկիր մուտք գործելու օրվանից նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ: