Անհատական և կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունները կարգավորելու համար գոյություն ունի Հայաստանի Հանրապետության Աշխատանքային Օրենսգիրք։ Այն սահմանում է հարաբերությունների ծագման և փոփոխությունների դադարման հիմքերը, ինչպես նաև սահմանում իրականացման կարգը։ ՀՀ օրենսգիրքը նաև սահմանում է աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պատասխանատվությունը և աշխատողների անվտանգության ապահովման ու նրանցից յուրաքանչյուրի առողջության պահպանման պայմանները։
Աշխատանքային օրենսդրության նպատակը
Աշխատանքային օրենսդրության նպատակն է սահմանել ֆիզիկական անձանց, ՀՀ քաղաքացիների, օրարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքները, այդ թվում՝ աշխատանքի իրավունք և ազատություն։
Սա ներառում է աշխատանքի բարենպաստ պայմանների ստեղծումը և աշխատողների ու գործատուների իրավունքների ու շահերի պաշտպանությունը։
Իրավունքների հավասարություն և հարաբերությունների կայունություն
ՀՀ Աշխատանքի Օրենսգիրքն ունի որոշ սկզբունքներ, որոնք բաղկացած են մի քանի կետից, որոնցից յուրաքանչյուրն էլ ձևավորում է աշխատանքային բարենպաստ պայմանների ստեղծումն ու դրանց պահպանումը։
Աշխատանքի իրավունքը տալիս է աշխատանքի ազատության, մասնագիտության ու գործունեության տեսակն ընտրելու ու տնօրինելու իրավունքը։ Այն արգելում է ցանկացած ձևի ու բնույթի հարկադիր աշխատանքի ու աշխատողների նկատմամբ բռնությունը։
ՀՀ Աշխատանքային Օրենսգիրքը սահմանում է աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարությունը։ Այն իրականացվում է անկախ աշխատակիցների սեռից, ռասսայից, ազգությունից, լեզվից, ծագումից, և այլ հանգամանքներից և ապահովում է աշխատողի համար աշխատանքի արդարացի պայմաններ՝ անվտանգություն, հիգիենա, հանգստի իրավունք։
Աշխատողներն ունեն իրավունքների ու հնարավորությունների հավասարություն․ աշխատողի ժամանակին և ամբողջությամբ աշխատանքի արդարացի վարձատրություն՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից ոչ ցածր։ Այս ամենը սահմանված է աշխատանքային պայմանագրում, որտեղ նշված են աշխատողի և գործատուի իրավունքներն ու պարտականությունները։
Աշխատանքային պայմանագիր
Աշխատանքային պայմանագիր ասվածը աշխատողի և գործատուի կողմից կնքված երկկողմանի պայմանագիր է, որտեղ աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել ինչ-որ աշխատանք, իսկ գործատուն պարտավորվում է վճարել տվյալ աշխատանքի դիմաց, ինչպես նաև ապահովել օրենսդրությամբ նախատեսված պայմանները։ Այն սահմանում է աշխատավայրում սահմանված աշխատանքային պայմանները և օրենսդրական իրավակողմերը, որոնք պետք է պահպանի աշխատողը։
Աշխատանքային իրավունքներ
Աշխատանքային իրավունքները ներառում են մի շարք կետեր, որոնք պետք է պահպանվեն գործատուի և աշխատողի կողմից։ Օրինակ՝ աշխատավարձի տրամադրման, աշխատանքի ժամերի և այլնի պահպանումը։
- Աշխատավարձի նվազագույն շեմը․ Հավասարությունը կայանում է աշխատողի իրավունքների պահպանմամբ։ Այս դեպքում, իրավունքների չարաշահում են համարվում այն դեպքերը, երբ գործատուն աշխատողին տրամադրում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից ոչ ցածր։ Սա նաև ներառում է աշխատավարձի տրամադրումը ժամանակին և ամբողջությամբ։
- Աշխատանքային ժամեր․ Աշխատողը պարտավորվում է աշխատել պայմանագրով սահմանված աշխատանքային ժամերը և վճարվել ըստ դրա։
- Առողջության և ապահովության ստանդարտներ․ Գործատուն պարտավորվում է ապահովել առողջության և ապահովության հավասար ստանդարտներ՝ յուրաքանչյուր աշխատակցի համար։
- Խտրականության դեմ օրենքներ․ Ինչպես արդեն նշվեց, յուրաքանչյուր անհատ իրավունք ունի հավասարապես ստանալ աշխատանք՝ անկախ սեռից, ռասսայից, տարիքից և այլն։
Վերոնշյալ կետերը սահմանում են աշխատակիցների հավասար իրավունքները։
Իրավունքների չարաշահման կանխում
Իրավունքների չարաշահման դեպքերը, որոնք գործատուն հրաժարվում է լուծել՝ կանխվում են իրավական գործընթացների միջոցով։ Նման դեպքերում անհրաժեշտ է դիմել իրավաբանական ընկերություն և ստանալ մասնագիտացված իրավական ծառայություններ՝ փորձառու փաստաբանների կողմից։
Ամփոփում
Աշխատանքային հավասարության օրենքը նախատեսված է արդար աշխատանքային միջավայր ստեղծելու համար, որտեղ յուրաքանչյուր անհատ ունի հավասար իրավունքներ և իրավունքները պաշտպանող հստակ կանոններ։ Սա ստեղծում է աշխատողների հանդեպ արդար վերաբերմունք՝ անկախ նրանց ծագումից կամ պաշտոնից։
Սակայն, միայն աշխատանքային օրենսգիրքը բավարար չէ աշխատանքային հավասարությունը պահպանելու համար։ Որոշ դեպքերում այս հարցը ստանում է իրավական մոտեցում։ Իրավաբանական ընկերությունները կարևոր դեր են խաղում ինչպես աշխատողների, այնպես էլ գործատուների համար խորհրդատվություն տրամադրելու, ներկայացնելու և պաշտպանելու գործում:
\Աշխատանքային իրավունքների պաշտպանության և պահպանման համար կապ հաստատեք Լեգիտիմուս փաստաբանական ընկերության հետ, որտեղ կստանաք իրավաբանական մասնագիտացված խորհրդատվություն և ծառայություններ։