Հարկը դա պետական և (կամ) հասարակական կարիքների բավարարման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ վճարվող պարտադիր և անհատույց գումար է, որը վճարվում է հարկ վճարողների կողմից` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով, չափերով և ժամկետներում։
Հայաստանի Հանրապետությունում հարկատեսակներն են`
ա) պետական հարկերը`
- շահութահարկ,
- եկամտային հարկ,
- ակցիզային հարկ,
- ավելացված արժեքի հարկ:
Օրենքով կարող են սահմանվել վերոհիշյալ հարկատեսակներին փոխարինող հաստատագրված վճարներ, շրջանառության հարկեր կամ արտոնագրային վճարներ.
բ) տեղական հարկերը,
- գույքահարկ,
- հողի հարկ,
- հյուրանոցային հարկ: