Հայաստանի Հանրապետությունում գործող հարկերն ու օրենսգրքով նախատեսված վճարները, վճարների հետ կապված հարկային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում սահմանած հոդվածներով։
Դրանք Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի սկզբունքներն են, որոնք բացահայտում են հարկի և վճարի հասկացությունները, տեսակները, հարկ վճարողների շրջանակը, վճարելի հարկերի դրույքաչափը և այլն։ Օրենսգիրքը սահմանում է նաև հարկային պարտավորությունների գանձման կարգն ու ժամկետները, որոնք պարզելու համար անձը կարող է դիմել փաստաբանական գրասենյակ՝ մասնագիտացված բիզնես խորհրդատվություն ստանալու համար։
Հարկային և մաքսային իրավունք․ Տարբերությունները
Այս երկու տերմինները հաճախ օգտագործվում են նույն միտքն արտահայտելու համար, սակայն դրանք ունեն տարբերություններ, որոնք սահմանում են երկու տերմինների առանձնահատկությունները։
- Մաքսային հարկը հարկի տեսակ է, որը դրվում է ներմուծվող ապրանքների վրա։ Այս հարկերի հիմնական նպատակը տեղական տնտեսության պաշտպանությունն է։
- Հարկը դրվում է երկրում վաճառվող բոլոր ապրանքների՝ այդ թվում նաև ներմուծվող ապրանքների վրա։ Հարկերի այս տեսակը նախատեսված է կառավարության համար եկամուտ ստանալու համար։
Այսինքն՝ տարբերությունն այն է, որ մաքսային հարկը դրվում է բոլոր ներմուծվող ապրանքների վրա, իսկ հարկը դրվում է բոլոր վաճառվող ապրանքների վրա։ Այս երկու հարկերը գործում են ներմուծվող ապրանքների դեպքում, որոնք ներմուծող անձը պատրաստվում է վաճառել երկրում։
Մաքսային իրավունքների կարգավորում
Ըստ Հայաստանի Հանրապետության Մաքսային Օրենսգրքի՝ մաքսային կանոնների խախտում համարվում է ներմուծող անձի կողմից անօրինական գործողությունը կամ գործողությունները, ինչպես նաև անգործությունը։ Տվյալ գործողությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ և մաքսային ոլորտին առնչվող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։
Հարկային իրավունք և հարաբերությունների կարգավորում
Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր հարկային հարաբերություն և խնդիր կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, ՀՀ վավերացված միջազգային պայմանագրերով և այլ գործող իրավական ակտերով։
Օրենսգիրքը և Հայաստանի Հանրապետության օրենքները որոշում են վճար վճարողների շրջանակը, վճարների դրույքաչափերը, վճարների հաշվարկման, վճարման, գանձման կարգն ու ժամկետները, ինչպես նաև վճարների արտոնությունները։
Հայաստանի Հանրապետության դրույթները հարկային վեճերի լուծման հետ կապված հարաբերությունների և խնդիրների կարգավորման միջոցներն են։ Նման խնդիրները կարող են արտահայտվել հարկ վճարողների հաշվառման, սպասարկման, հարկերի ու վճարների սահմանման, հաշվարկման, վճարման, հարկային պարտավորությունների հաշվառման տեսքով։
Օրենսգիրքը նաև սահմանում է մաքսային վճարների տեսակները, վճարողների շրջանակը, դրույքաչափերը, հաշվարկման և վճարման կարգն ու ժամկետները, ինչպես նաև արտոնությունները, այն դեպքում, եթե Օրենսգրքով այլ բան սահմանված չէ։
Հարկային համակարգի սկզբունքները Հայաստանի Հանրապետությունում
Հարկային սկզբունքները Հայաստանի Հանրապետությունում գործում են միասնական համակարգով, որոնք պաշտպանում են ինչպես հարկ վճարողի, այնպես էլ հարկային մարմնի իրավունքները։ Ահա մի քանի սկզբունքներ, որոնք առանցքային դեր ունեն ՀՀ օրենսգրքում։
Պարզություն և հստակություն․ Յուրաքանչյուր հարկային հարաբերություն պետք է լինի հստակ, առանց որևէ անորոշությունների և հակասությունների։ Այս դեպքում հարկ վճարողներն ու հարկային մարմինները կունենան հարթ և պարզ հարաբերություններ՝ առանց հանգելու որևէ բարդության։
Համախմբվածություն․ Հարկային հարաբերությունները կարգավորելու համար յուրաքանչյուր իրավական ակտ պիտի լինի համախմբված, որոնք չեն ունենա առանձին իրավական ակտերով հարկային հարաբերությունների կարգավորումներ։
Հավասարություն․ Հայաստանի Հանրապետության Հարկային Օրենսգիրքը պարտադրում է իրավական ակտերի հավասարությունը, որոնք կիրառվում են բոլոր հարկ վճարողների նկատմամբ։
Խտրականության բացակայություն․ Հայաստանի Հանրապետությունում հարկերն ու վճարները չպետք է պարունակեն խտրական տարրեր։ Օրինակ՝ սոցիալական, քաղաքական, կրոնական, էթնիկական, գաղափարական, և այլ գործոններից՝ սահմանված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ։
Ահա, ՀՀ Հարկային Օրենսգրքի առաջին չորս կետերը, որոնք ուղղված են կարգավորելու և խուսափելու որևէ հարկային խնդիրներ ստեղծելուց՝ անկախ գործող հարկի տեսակից։
Հարկերի տեսակները Հայաստանի Հանրապետությունում
Հայաստանի Հանրապետությունում գործում են հարկերի մի քանի տեսակներ, ահա դրանցից մի քանիսը՝
1․ Պետական հարկեր․
- Ավելացված արժեքի հարկ (այսուհետ նաև` ԱԱՀ)
- Ակցիզային հարկ
- Շահութահարկ
- Եկամտային հարկ
- Բնապահպանական հարկ
- Ճանապարհային հարկ
- Շրջանառության հարկ
2․ Տեղական հարկեր․
- Անշարժ գույքի հարկ
- Փոխադրամիջոցների գույքահարկ
Հարկերի վճարների տեսակները
Հաշվի առնելով հարկերի տեսակները՝ Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեն վճարների մի քանի տեսակներ․
1․ Պետական վճարներ․
- Պետական տուրք
- Բնօգտագործման վճար
- Սոցիալական վճար
- Ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (գործողության ժամկետի երկարաձգման) պարտադիր վճար և օգտագործման պարտադիր վճար
- Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճար
- Կենսաթոշակային վճար
2) Տեղական վճարներ․
- Տեղական տուրք
- Տեղական վճար
Ամփոփում․ Ինչո՞ւ ստանալ մասնագիտացված օգնություն
Փաստաբանական ընկերությունը կարող է տրամադրել ճշգրիտ ուղղորդում, ինչի շնորհիվ ներկրող կողմը կիրականացնի պատշաճ ներկրում և կխուսափի հնարավոր տուգանքներից։
Այսպիսով, իրավական հարցերում խրախուսելի է դիմել մասնագիտացված օգնության և ստանալ պահանջվող օգնությունը, քանզի փաստաբանական ընկերությունը հետևում և տեղեկացված է բոլոր ոլորտային թարմացումներից Ձեզ օգնելու և առաջնորդելու նպատակով։