Գործարքների գաղափարը սկիզբ է առել Գերմանիայում, այնուհետև, հենց նույն երկրում էլ ձևավորվել են դրանց վերաբերյալ գիտական դրույթները։ Գործարքները կարող ենք վերագրել անհատների որոշումներն արտահայտող իրավական գործողությունների ամբողջությանը, որոնք իրականացվում են օրենքով թույլատրված շրջանակներում։
Փաստական գործողություններից տարբերելու համար գործարքները կարող ենք բնութագրել որպես ինտելեկտուալ բնույթ ունեցող գործողություններ, որոնք ըստ անհատի կամքի՝ կարող են լինել, կամ չլինել։
Գործարքների տեսակներ
Ըստ տարբեր չափանիշների` Քաղաքացիական իրավունքն առանձնացնում է գործարքների մի քանի տեսակ, որոնք են՝
- Միակողմ և բազմակողմ
- Կոնսենսուալ և ռեալ
- Կաուզալ և վերացական
- Ժամանակավոր և անժամկետ
- Ֆիդուցիար և ալեատոր
Այս գործարքներից յուրաքանչյուրն ունի իր համապարփակ նշանակությունը, որոնք բնութագրվում են հետևյալ կերպով։
Միակողմ և բազմակողմ
Միակողմանի գործարքներ իրականացնելու համար բավարար է մեկ կողմի համաձայնությունը։ Նման դեպքում հենց տվյալ անձին էլ վերագրվում են իրավունքների և պարտականությունների կատարման պահանջները։
Բազմակողմ գործարքների դեպքում իրականացվող գործարքը կատարվում է երկու և ավելի անձանց միջև համաձայնությամբ։ Գործարքի այս տեսակը կարող ենք նաև բնութագրել որպես պայմանագիր։
Այսպիսի գործարքները ստեղծում են իրավունքների և պարտականությունների ցանց՝ ներգրավված կողմերի միջև։ Իսկ համաձայնագրի պայմանները սահմանում են այդ իրավունքների և պարտավորությունների շրջանակն ու բնույթը՝ ստեղծելով պարտադիր և կատարման ենթակա պայմանագիր։
Պայմանագրի խախտումը կարող է հանգեցնել իրավական հետևանքների, որտեղ կողմերը հիմնականում պատասխանատվություն են կրում իրենց համաձայնեցված պարտավորությունների կատարման համար:
Բազմակողմ գործարքներ և իրավաբանական խորհրդատվություն
Իրավաբանական խորհրդատվությունը հատկապես առանցքային նշանակություն ունի բազմակողմ գործարքների դեպքում, երբ ներգրավված են մեկից ավելի անհատներ։ Այս դեպքում մասնագետները կուղղորդեն կողմերին հստակ և համապարփակ պայմանագրեր կազմելու հարցում՝ նվազագույնի հասցնելով թյուրիմացությունների կամ վեճերի առաջացման ռիսկերը։
Բացի այդ, մասնագետների կողմից կազմված պայմանագրերը կհամապատասխանեն օրենքին և իրավական պահանջներին, ինչի շնորհիվ էլ չեն առաջացնի չնախատեսված պարտավորություններ։
Կոնսենսուալ և ռեալ
Կոնսենսուալ բառը լատիներենից թարգմանաբար նշանակում է համաձայնություն։ Հենց սա էլ ընկած է կոնսենսուալ գործարքների հիմքում։ Քաղաքացիական իրավունքում կայացած գործարք է համարվում այն գործարքը, որի համար կողմերը ձեռնարկել են համապատասխան քայլերը և համաձայնությունները։
Իսկ ռեալ գործարքներ են համարվում այն գործարքները, որտեղ իրականացվում է պայմանագրի առարկայի հանձնումը մի կողմից մյուսին։ Այս գործարքները կնքված են համարվում միայն գործողությունը վերջնականապես կատարելու ժամանակ։
Կաուզալ և վերացական
Կաուզալ գործարքների դեպքում գործարքների բովանդակությունն ընդգրկում է դրա իրավական հիմքը և հետադարձ նպատակը։ Այս դեպքում վառ օրինակ կարող ենք դիտարկել մեծածախ կամ մանրածախ առևտուրը, որտեղ պայմանագրի մեջ պարզ նշված է գնորդին հանձնվող գույքի տեսակը։ Կարող ենք նշել, որ գործարքների մեծամասնություն է կազմում հենց կաուզալ գործարքների տեսակը։
Վերացական գործարքների դեպքում հնարավոր չէ հասկանալ գործարքի իրավական հիմքն ու հետադարձ նպատակը, քանզի այս դեպքում կատարված վճարումների հիմքում ընկած նպատակը չի կազմում կարևոր մաս։
Ժամանակավոր և անժամկետ
Ժամանակավոր գործարքները միաժամանակ ընդգրկում են գործարքի սկիզբն ու ավարտը։
Հետաձգող է համարվում գործարքի այն ժամկետը, որի հետ կողմերը համաձայնեցնում են գործարքում ներառած իրավունքներն ու պարտականությունները։ Օրինակ, կողմերը կարող են պայմանավորվել, որ ծառայություն մատուցող կողմը գործողությունը կսկսի պայմանագրում նշված գումարի չափը ստանալուց անմիջապես հետո։
Կասեցվող գործարքներ են համարվում այն գործարքները, որոնց դեպքում նշվում է հատուկ ժամկետ, որից հետո կդադարեցվի գործարքը։ Այս դեպքում վառ օրինակ կարող ենք համարել վարձակալվող անշարժ գույքը, որը կարող է կնքվել ինչպես ժամանակավոր, այնպես էլ անժամկետ պայմանագրով։
Ֆիդուցիար և ալեատոր
Ֆիդուցիար են համարվում վստահության վրա հիմնված գործարքները։ Այսինքն՝ նման գործարքները պարունակում են վստահելի փոխհարաբերությունները, իսկ կորուստների դեպքում կողմերը հնարավորություն ունեն հրաժարվել գործարքն իրականացնելուց։
Գործարքների ավելի ռիսկային տեսակ են Ալեատոր գործարքները, որոնց իրականացումը կախված է անհայտ հանգամանքներից։
Անվավեր գործարքներ
Գործարքների անվավերությունը սահմանվում է քաղաքացիական օրենսգրքի հիմքերով՝ դատարանի կողմից գործարքն անվավեր ճանաչելու ուժով կամ անկախ նման ճանաչումից։ Ավելի բարդ բովանդակությամբ, կամ վիճահարույց գործարքների դեպքում գործարքն անվավեր ճանաչելու պահանջը կարող են ներկայացնել քաղաքացիական օրենսգրքում նշված անձինք։
Այդ դեպքում, երբ գործարքը ճանաչվում է անվավեր, կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է մյուս կողմին վերադարձնել գործարքով ստացած յուրաքանչյուր իրողություն, իսկ չկարողանալու դեպքում կողմը պարտավոր է հատուցել դրա արժեքը դրամով (այն դեպքում եթե պայմանագրում նշված չեն այլ պարտավորություններ)։
Անհամապատասխան գործարքների անվավերություն
Գործարքներն անվավեր են համարվում այն դեպքում, երբ դրանց պարունակությունը չի համապատասխանում իրավական ակտերի պահանջներին։ Նման դեպքերում գործարքները համարվում են առերևույթ, այսինքն՝ կեղծ։
Այս գործարքների խմբին են պատկանում նաև շինծու գործարքները, որոնք կնքվում են մեկ այլ գործարք քողարկելու համար։
Իրավաբանական փաստեր և խորհրդատվություն
Յուրաքանչյուր գործարք կարելի է կնքել ապահով և անվտանգ պայմաններում։ Սա վերագրում է գործընթացում մասնագետի ներառումը, ով կխորհրդակցի և կառաջնորդի կողմին՝ հաշվի առնելով նրա լավագույն շահը։
Այսպիսով, դիմելով մասնագիտացված օգնության, Դուք կկարողանաք կնքել յուրաքանչյուր գործարքն արագ և անվտանգ ընթացակարգով, որը կանցկացվի պատշաճ կերպով՝ առանց հետագա խնդիրների առաջացման։