Ըստ ՀՀ Սնանկության մասին օրենքի՝ սնանկության գործերի քննությունը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և դրա սահմանած կարգով։ Ըստ օրենքի, քաղաքացուն սնանկ ճանաչելը վերաբերում է ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձանց, բացառությամբ Հայաստանի Հանրապետության, համայնքի, ՀՀԿԲ-ի, բանկերի ու վարկային կազմակերպությունների։ Անվճարունակ ճանաչումից հետո գոյություն ունեն մի շարք հետևանքներ ու ընթացակարգեր, որոնց մասին կխոսենք ստորև։
Ֆիզիկական անձի սնանկ ճանաչելու հետեւանքները և ընդհանուր ընթացակարգերը
ՀՀ սնանկության մասին օրենքը ֆիզիկական անձանց սնանկ ճանաչելու մասին սահմանում է մի քանի հոդված։ Դրանք գործում են, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։
Ըստ ֆիզիկական անձին սնանկ ճանաչելու մասին հոդվածի (92) դիմումը դատարան կարող է ներկայացնել տվյալ ֆիզիկական անձը կամ նրա ներկայացուցիչը, կամ էլ՝ պարտատերը։ Դատարան ներկայացնելիս անհրաժեշտ է հետևել օրենքով սահմանած կարգերին։
Ֆիզիկական անձի սնանկություն․ Հետևանքները
Ըստ սնանկ ճանաչելու մասին վճռի՝ դատարանն արգելանք է դնում տվյալ ֆիզիկական անձի գույքի վրա։ Նման դեպքում բացառություն է կազմում այն գույքը, որն օրենքով բռնագանձելի չէ։
Եթե ֆիզիկական անձը ներկայացնում է երաշխավորող երրորդ անձի կամ սեփական պարտավորությունները կատարելու այլ ապահովություն, ապա դատարանը կարող է ֆիզիկական անձի գույքը, կամ գույքի որոշ մասը, ազատել արգելանքից։
Գոյություն ունեն գույքի արգելանքի ազատման ևս մի քանի տարբերակներ։ Դրանք են՝ ֆիզիկական անձի պարտավորությունների կատարման նպատակով նրա գույքի գրավադրումը՝ պարտավորությունները գերազանցող արժեքով։ Այս դեպքում, առնվազն տոկոսադրույքը պիտի կազմի 30%: Կամ էլ՝ պարտատերը ներկայացնում է երաշխիք կամ սնանկության համար նախատեսված հաշվին փոխանցում է պարտավորությանը համարժեք դրամական միջոցներ։
Սնանկության գործի ավարտը՝ վճռի կայացումից 6 ամսվա ընթացքում
Որոշ դեպքերում սնանկության ճանաչումն ավարտվում է սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում։ Նման դեպքում պարտապանը չի ազատվում այն պարտավորություններից, որոնց պահանջները սնանկությունը լուծարելու ընթացքում պարտապանը չի ներկայացրել։
Պարտապանը չի կարող ազատ ճանաչվել հետևյալ դեպքերից․
- Ալիմենտների վճարումից։
- Սնանկ ճանաչվելու ընթացքում նախորդած մեկ տարվա ընթացքում հարկային մարմիններից նրա թաքցրած պարտավորությունների վճարումից։
- Պարտավորություններից, որոնք առաջացել են կյանքին ու առողջությանը հասցրած վնասներից։
Իրավաբանական անձի և անհատ ձեռներեցի սնանկ ճանաչումը
Սնանկության մասին գործի ավարտից հետո, եթե պարտապանն իրավաբանական անձ է, ապա գործը համարվում է լուծարված։ Իսկ եթե պարտապանն անհատ ձեռներեց է, ապա նրա գործունեությունը համարվում է դադարեցված՝ ըստ Հայաստանի Հանրապետության սնանկության մասին օրենքի՝ 88-րդ հոդվածով նախատեսված պետական գրանցման պահից։
88-րդ հոդվածը բաղկացած է մի քանի կետերից, որոնք մանրամասնում են իրավաբանական անձի կամ անհատ ձեռներեցի հստակ գործողությունները՝ սնանկ ճանաչվելուց հետո։
Կետ 1․ Իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը սնանկ ճանաչվելուց 45 օրվա ընթացքում պետք է օրենքով ու իրավական այլ ակտերով պահպանման ենթակա փաստաթղթերը կարգավորի և հանձնի Հայաստանի Հանրապետության պետական արխիվ։ Այս դեպքում նաև հանձնման ենթակա է պարտապանի կնիքը։
Կետ 2․ Սնանկ համարված իրավաբանական անձը կամ անհատ ձեռներեցը սեփական գործունեության դադարեցման համար պետք է պետական գրանցում իրականացնող մարմնին ներկայացնի դիմումը, պարտապանի լուծարման հետևանքով սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին դատարանի վճռի պատճեն, կնիքը հանձնելու համար համապատասխան փաստաթուղթը, պետական գրանցման վկայականը և նրա արխիվացման ենթակա փաստաթղթերը։
Կետ 3․ Նախորդ կետում նշված քայլերը համարվում են պարտապանի պարտավորությունները, որոնք չկատարելու դեպքում պարտապանը կրում է գույքային պատասխանատվություն՝ երրորդ անձանց վնաս պատճառելու համար։
Կետ 4․ ՀՀ Սնանկության մասին օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները լուծարվում են իրավաբանական անձանց կամ անհատ ձեռներեցների գործունեության դադարեցման գրանցման պահից։
Իրավաբանական խորհրդատվության դերը սնանկ ճանաչվելու գործընթացում
Սնանկ կամ անվճարունակ ճանաչվելու գործընթացում կարևոր է դիմել իրավաբանական օգնության և ստանալ մասնագիտացված խորհրդատվություն։ Սա պայմանավորված է նրանով, որ յուրաքանչյուր գործընթաց պահանջում է առանձնահատուկ մոտեցում և իրավական գործընթացների գերազանց իմացություն։ Իսկ խորհրդատվության ընթացքում՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձը, ինչպես նաև անհատ ձեռներեցը կստանան ոլորտի մասնագետների կողմից պատշաճ օգնություն։
Այսպիսով, նման և այլ իրավական գործընթացներում կարևոր է ստանալ ինչպես մասնագիտացված իրավաբանական խորհրդատվություն, այնպես էլ իրավաբանի կողմից օգնություն։
Ամփոփում․ Ինչո՞ւ դիմել Լեգիտիմուս իրավաբանական ընկերությանը
Սնանկ ճանաչվելու գործընթացը բաղկացած է մի շարք փուլերից ու ենթափուլերից, որոնցից յուրաքանչյուրի արդյունքը կախված է պարտատիրոջ կարգավիճակից ու, առկայության դեպքում, հնարավորություններից։ Սա նշանակում է, որ իրավաբանական օգնության միջոցով պարտատերը կարող է հասկանալ սեփական ֆինանսական կարգավիճակը, ստանալ խորհրդատվություն՝ թույլատրելի քայլերի վերաբերյալ, և այլն։
Լեգիտիմուս իրավաբանական ընկերությունն արդեն տարիներ շարունակ հաճախորդի կողքին է՝ ցանկացած իրավաբանական գործընթացի ժամանակ։ Ընկերությունը ներկայանում է իրավական տարբեր ոլորտներում մասնագիտացված փաստաբանների և հասանելի դարձնում որակյալ ու արագ իրավաբանական օգնությունը։ Այսպիսով, ստացեք մասնագիտացված օգնություն՝ վստահելի աղբյուրից։