Տարիներ շարունակ համացանցն իր կայուն դերն ունի մեր առօրյայում և հասցրել է լիովին փոխել մեր հաղորդակցվելու, տեղեկատվություն որոնելու և, իհարկե, հիմնարար աղբյուրներին հասանելիություն ստանալու եղանակները։
Այս ամենի մեջ կարևոր է հաշվի առնել մեկ պարզ, բայց կարևոր բաղադրիչ՝ յուրաքանչյուր անձի թվային իրավունքները և սահմանափակումները։ Դրանք հիմնականում պատասխանատու են մեր գաղտնիության, արտահայտման ազատության ու այս կամ այն տեղեկատվությունը ստանալու ազատությունների և մարդու իրավունքներ արտահայտող այլ կարևոր շրջանակների համար։
Այսպիսով, ստորև կուսումնասիրենք համացանցում մեր ազատությունները, մարդու իրավունքները Հայաստանում և իրավաբանական օգնություն ստանալու կարևորությունը։
Մարդու իրավունքները թվային դարաշրջանում
Թվային միջավայրում յուրաքանչյուրիս իրավունքները ներառում են այն բոլոր սկզբունքները, որոնք արտացոլում են թվային աշխարհից դուրս գործող մարդու իրավունքները։ Դրանք հիմնականում հարմարեցված են առցանց տարածությանը և ընդգրկում են՝
- Արտահայտման ազատություն – Իրավունք՝ ազատորեն արտահայտելու կարծիքը՝ առանց գրաքննության կամ հետապնդման վախի։
- Գաղտնիության իրավունք – Անձնական տվյալների վերահսկում և պաշտպանություն՝ անօրինական հասանելիությունից կամ չարաշահումից։
- Տեղեկատվության հասանելիություն – Ի հնարավորություն՝ որոնելու և թվային հարթակներում գիտելիք տարածելու։
- Թվային անվտանգություն – Կիբեռսպառնալիքներից պաշտպանություն՝ ապահովելով անվտանգ առցանց հաղորդակցություն։
Սրանք այն հիմնական սկզբունքներն են, որոնք թվային դարաշրջանում ու գերկապակցված հնարավորություններում կանգնած են մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության հիմքում։ Իրավունքի համակարգը Հայաստանում խրախուսում է պահպանել յուրաքանչյուրի իրավունքները նաև համացանցում, քանի որ թվային հարթակներում իրավունքների խախտումը կարող է քրեորեն պատժվել։
Անձնական իրավունքները համացանցում
Համացանցում անձնական իրավունք հասկացությունը կենտրոնացած է անհատական ազատությունների վրա, որոնք ապահովում են անվտանգ համացանցում գործունեություն ծավալելու հնարավորությունը․
- Տվյալների պաշտպանություն – Ապահովում է, որ անձնական տվյալները պատշաճ կերպով մշակվեն այն կազմակերպությունների կողմից, որոնք դրանք հավաքագրում են։
- Առցանց անվտանգություն – Իրավունք՝ ազատ լինելու թվային հարթակներում հետապնդումից կամ որևէ բռնությունից։
- Հավասարություն և խտրականության բացակայություն – Հավասար հասանելիություն՝ անկախ սեռից, ռասայից, տարիքից կամ այլ գործոններից։
Օրեցօր աճող թվային հարթակներում, սրանք այն անձնական իրավունքներն են, որոնց միջոցով այսօր հանգիստ օգտագործում ենք համացանցը, կատարում առցանց գնումներ, վճարումներ, հաղորդակցվում, և նույնիսկ, աշխատում։
Իրավաբանական խորհրդատվություն․ թվային իրավունքների յուրացումը
Չնայած, որ համացանցն ընդհանուր առմամբ ապահով է և թույլ է տալիս աշխարհի տարբեր կետերից օգտագործել այն, կարևոր է հասկանալ մեր իրավական հնարավորությունները, սահմանափակումները և իրավունքները՝ իրավախախտումների դեպքում ճիշտ կողմնորոշվելու համար․
Այստեղ առանձնահատուկ նշանակություն ունեն իրավական շրջանակները, որոնք կարգավորում են թվային գաղտնիությունը, մտավոր սեփականությունը, կիբեռանվտանգությունը և արտահայտման ազատությունը։ Տեղեկացված լինելու միջոցով կարող ենք ոչ միայն պաշտպանել անձնական տվյալները, այլև պաշտպանվել ապօրինի գործողություններից, ինչպիսիք են տվյալների չարաշահումը, առցանց խտրականությունը կամ կիբերհարձակումները։
Բացի այդ, անհրաժեշտ է իմանալ, թե ինչ քայլեր ձեռնարկել իրավունքների խախտման դեպքում՝ սկսած համապատասխան մարմիններին դիմելուց մինչև իրավաբանական խորհրդատվություն ստանալը։
Խորհրդատվություն փաստաբանական ընկերությունում
Թվային իրավունքների լուրջ խախտումների դեպքում (առանց ձեր համաձայնության ձեր իսկ նկարների տարածում, ձեր անձնական տվյալների տարածում և այլն) նույնպես կարող եք դիմել իրավաբանական օգնության։ Դիմելով փաստաբանական ընկերություն՝ դուք ստանում եք իրավաբանական ծառայություններ, որոնք անհրաժեշտ են իրական կյանքում, ինչպես նաև՝ համացանցում իրավունքները պաշտպանելու, անձնական տեղեկատվության տարածման և այլ դեպքերում տեղեկացված և գրագետ քայլեր ձեռնարկելու համար։ Այսպիսով, հայաստանի իրավունքները թվային խախտումների վերաբերյալ խրախուսում են ստանալ մասնագիտացված օգնություն։
Ի՞նչ կարող եք ստանալ Լեգիտիմուս իրավաբանական ընկերությունում
- Պրոֆեսիոնալիզմ - Ընկերությունը գործունեություն է ծավալում միայն բարձրակարգ մասնագետների օգնությամբ, ովքեր պատրաստ են աջակցել իրավական ամենատարբեր գործերի դեպքում։
- Դատական ներկայացուցչություն - Հաճախորդների շահերի պաշտպանություն՝ ընդհանուր իրավասության, վարչական, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում։
- Իրավաբանական խորհրդատվություն - Խորհրդատվություն քաղաքացիական, քրեական, վարչական և այլ իրավունքի ոլորտներում։
- Հուսալիություն - Հաճախորդների շահերի պաշտպանություն և գաղտնիության պահպանում։
Եվ հիշեք, մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն նաև թվային հարթակներում
Կարևոր է ինչպես իմանալ սեփական իրավունքները, այնպես էլ թվային հարթակում սեփական գործունեության սահմանափակումները։ Այդ թվում՝ այլ անձի տվյալների կամ նկարների տարածումը՝ առանց նրա համաձայնության, կեղծ լուրերի տարածումը և այլն։ Իսկ եթե ձեր նկատմամբ է կատարվել իրավունքների նման խախտում, ապա կարող եք դիմել իրավաբանական ընկերություն՝ գործն իրավական գրագիտությամբ լուծելու համար։