Ըստ Հայաստանի Հանրապետության Ամուսնության և ընտանեկան օրենսգրքի` ամուսնությունն անվավեր կարող է ճանաչվել մի քանի հիմքերով։
Ընտանեկան օրենսգիրք․ Օրենսգրքի 14-16 հոդվածների խախտում
Օրենսգրքի հոդված 14-ն իրենից ներկայացնում է ամուսնության պայմանները, որոնք ներառում են ամուսնացող կողմերի փոխադարձ համաձայնությունը և նրանց ամուսնության թույլատրելի տարիքը։
Օրենսգիրքն անմիջապես շարունակում է հոդված 15-ով, որտեղ նշվում է ամուսնության թույլատրելի տարիքը։ Ըստ օրենսգրքի տղամարդկանց թույլատրելի տարիքը 18-ն է, իսկ կանանցը՝ 17-ը։
Հոդված 17-ում օրենգիրքը սահմանում է ամուսնության արգելքները, այսինքն այն խոչընդոտող հանգամանքները, որոնց առկայության դեպքում ամուսնություն չի կարող իրականացվել։
Ըստ օրենսգրքի՝ ամուսնություն չի կարող տեղի ունենալ, եթե․
- Ամուսիններից որևէ մեկն արդեն իսկ գտնվում է ամուսնության մեջ
- Այն անձանց միջև, ովքեր ունեն արյունակցական որևէ կապ, վերընթաց և վայրընթաց արյունակցական կապ, համահայր կամ համամայր անձանց միջև, ինչպես նաև որդեգրվածների և որդեգրողների միջև։
- Այն դեպքերում, երբ ամուսնացող անձանցից մեկը դատարանի կողմից ճանաչված է անգործունակ՝ տկարամտության կամ հոգեկան հիվանդության պատճառով։
Գլուխ 7․ Ամուսնության անվավերությունը
ՀՀ ամուսնության և ընտանեկան օրենսգրքի 7-րդ գլխում նշվում է վերոնշյալ կետերի պահպանման կարևորությունը, իսկ դրանք չպահպանելու դեպքում պետությունն ամուսնությունը ճանաչում է անվավեր։ Ամուսնությունն անվավեր է ճանաչվում դատական կարգով։
Ամուսնական տարիք և անվավեր ամուսնություն
46-րդ հոդվածի առաջին մասում նշվում են այն անձինք, ովքեր կարող են անվավեր ճանաչել ամուսնական տարիքի չհասած անձի ամուսնությունը։
Գործընթացին պետք է մասնակցեն խնամակալության և հոգատարության մարմնի ներկայացուցիչները։ Իսկ եթե դատարանում լուծվելու պահին անչափահաս ամուսինն արդեն չափահաս է, ապա ամուսնությունն անվավեր կարող է ճանաչվել միայն նրա պահանջով։
Ամուսնության պայմանների խախտում
47-րդ հոդվածում օրենգիրքը սահմանում է ամուսնության վերոնշյալ պայմանների խախտման դեպքում ամուսնության անվավեր ճանաչումը։ Իսկ եթե լուծման պահին ամուսնության արգելք հանդիսացող պայմաններն այլևս արդիական չեն, ապա դատարանը կարող է ճանաչել ամուսնությունը վավերական՝ հանգամանքները վերանալու պահից հետո։
Տվյալ հիմունքներով ամուսնությունը կարող են ճանաչել անվավեր՝ ամուսինները, այն անձինք, որոնց իրավունքները խախտվել են տվյալ ամուսնությամբ, հոգեբարձության և խնամակալության մարմինները և դատախազը։
Վերոնշյալ անձանցից երկուսը՝ հոգաբարձության և խնամակալության մարմնի ներկայացուցինչները, պիտի ներկա գտնվեն նաև տկարամտության և հոգեկան հիվանդության հետևանքով անգործունակ ճանաչված անձի նկատմամբ իրականացված ամուսնության անվավեր ճանաչելու գործի քննության ընթացքին։
Հարկադրաբար ամուսնություն
Ինչպես արդեն գիտենք, ՀՀ օրենսգրքում նշված է ամուսնացող երկու կողմերի համաձայնության կարևորությունը։ Օրենսգրքի 48-րդ հոդվածն անվավեր է ճանաչում հարկադրաբար ամուսնացող անձանց ամուսնությունը։
Իսկ ամուսնությունն անվավեր է համարվում տվյալ անձի դիմումի հիման վրա։
Կեղծ ամուսնության անվավերություն
Համաձայն օրենսգրքի 49-րդ հոդվածի՝ ամուսնությունն անվավեր է ճանաչվում, եթե այն իրականացվել է առանց ընտանիք կազմելու մտադրության։ Դատախազն ունի իրավունք ներկայացնել ամուսնությունն անվավեր ճանաչելու պահանջ, այն կեղծ համարելու հիմունքներով։
Որոշ դեպքերում նաև ամուսիններից մեկը կարող է նման պահանջ ներկայացնել, եթե համոզված է, որ կողմերից մյուսն ամուսնացել է առանց ընտանիք կազմելու մտադրության։
Նման ամուսնությունները նաև կարող են ճանաչվել վավերական։ Սա ենթադրում է այնպիսի դեպքեր, երբ առանց ընտանիք կազմելու մտադրության ամուսնությունները հետագայում ստեղծում են ընտանեկան հարաբերություններ։
Ընտանեկան իրավունք․ Անվավեր ամուսնությունների հետևանքները
ՀՀ Ամուսնության և ընտանիքի օրենսգրքում առկա են որոշ հոդվածներ, որոնք նշում են անվավեր ամուսնությունների հետևանքները։
Այս բաժնում որոշակի հոդվածներ վերաբերվում են ծնողների և զավակների իրավունքների ու պարտականությունների հիմքերին, ամուսնության մեջ գտնվող ծնողներից երեխաների սերման հաստատմանը, դատական կարգով հայրության որոշմանը, ամուսնության մեջ գտնվող ծնողների գրանցմանը, երեխաների ազգանվան փոփոխմանը և այլն։
Տվյալ հոդվածները սահմանում են այն ընթացակարգերը, որոնց շնորհիվ անվավեր ճանաչված ամուսնության հետևանքները կիրականացվեն սահուն կեպով՝ խուսափելով երկար գործընթացներից։
Ամուսնալուծություն․ Ամուսնալուծության դադարում
Ի տարբերություն ամուսնության անվավեր ճանաչմանը, ամուսնալուծություն կարող է տեղի ունենալ ինչպես մտադրված, այնպես էլ ոչ մտադրված իրադարձությունների հետևանքով։
Գլուխ 6 հոդված 30-ում նշվում է ամուսնության դադարումը՝ ամուսիններից մեկի մահվան և դատական կարգով անձի մահվան հաստատման դեպքում։
Օրենսգիրքը նաև անդրադառնում է ամուսնության դադարեցմանը՝ ամուսինների կենդանության օրոք։ Նման դեպքում ամուսնությունը դադարել կարող է ապահարզանի միջոցով, որն իրականացվում է ամուսիններից մեկի կամ երկուսի դիմումի համաձայն։
Չնայած, որ ամուսիններից յուրաքանչյուրը կարող է դիմել ապահարզանի, ամուսինը չի կարող առանց կնոջ համաձայնության դիմել ապահարզանի՝ նրա հղիության կամ երեխայի ծնվելուց մեկ տարվա ընթացքում։
Ամուսնալուծության խնդիրներ և իրավաբանական աջակցություն
Ամուսնալուծության ընթացքում բազում զույգեր դիմում են իրավաբանական աջակցության, ինչի շնորհիվ ստանում են մասնագիտացված և բանիմաց օգնություն՝ խթանելով հնարավոր բարդությունները։
Ի՞նչ է առաջարկում իրավաբանական աջակցությունը
- Առաջնորդություն իրավաբանական գործընթացներում․ Ամուսնուլուծությունը կարող է ներառել բարդ գործընթացներ՝ կախված իրավիճակից։ Իրավաբանական խորհրդատվության շնորհիվ յուրաքանչյուր կողմ կհասկանա իր իրավունքներն ու պարտականությունները։
- Իրավաբանական պարտավորություններ և պարտականություններ․ Ինչպես նշվեց վերևում, մասնագիտացված խորհրդատվությունը կօգնի հասկանալ իրավունքներն ու պարտականությունները՝ գույքի բաժանում, երեխայի խնամակալություն և այլն։
- Ռազմավարության մշակում․ Իրավաբանները կօգնեն մշակել հատուկ ռազմավարություններ, որոնց օգնությամբ անձը կկարողանա իրավական հարցերին տալ ավելի ճշտգրիտ լուծում։
- Փաստաթղթերի ճշտգրտություն․ Այս դեպքում իրավաբանները կօգնեն հաճախորդին ներկայացնել բոլոր պահանջվող փաստաթղթերը և խուսափել լրացուցիչ հետաձգումներից։
Ամփոփում․ Ամուսնալուծություն, ամուսնության վավերացում և իրավաբանական օգնություն
Յուրաքանչյուր իրավական խնդիր պահանջում է մասնագիտացված մոտեցում, որտեղ անձը կկարողանա լիարժեք հասկանալ խնդիրը, իր պարտավորություններն ու իրավունքները։ Բացառություն չեն ամուսնությունը կամ ամուսնության անվավերացումը։
Այսպիսով, հանգելով նման խնդրի՝ հարկ է դիմել մասնագիտացված օգնության և ստանալ պատշաճ աջակցություն։