Ի՞նչ է նշանակում պատվի և արժանապատվության պաշտպանություն։ Ի սկզբանե այս երկու հասկացությունների նշանակությունը հիմնվել է տրամաբանության վրա։ Սակայն դրանք ունեն հատուկ պարզաբանություն և կարևոր նշանակություն, որոնց պաշտպանությունը սահմանված է ՀՀ օրենսգրքով։
Անձնական իրավունք
Անձնական իրավունքները վերաբերում են բնածին և օրինականորեն ճանաչված իրավունքներին, որոնք ունեն անհատները՝ պաշտպանելով նրանց ազատությունները, ինքնավարությունը և բարեկեցությունը:
Այս իրավունքները սովորաբար ուրվագծվում են իրավական փաստաթղթերում, սահմանադրություններում և միջազգային պայմանագրերում: Անձնական իրավունքների ճշգրիտ բնույթն ու չափը կարող են տարբերվել՝ ըստ տարբեր իրավական համակարգերի և մշակույթների։
Պատիվ և արժանապատվություն
Այս երկու գաղափարները համարվում են բարոյագիտական պատկերացումներ, որոնք ընդունելի են յուրաքանչյուր անհատի զգայական մակարդակի միջոցով։
Արժանապատվությունը ներառում է սեփական և այլ անձանց հիմնարար իրավունքների, արժեքների և մարդասիրության ճանաչումն ու հարգանքը։ Այս գաղափարը կապված է մարդկանց նկատմամբ արդարացի, կարեկցանքի և կշռադատված վերաբերմունքի հետ՝ անկախ նրանց ծագումից, կարգավիճակից կամ տարբերություններից: Այսինքն, յուրաքանչյուր անձ ունի հարգանքով վերաբերվելու իրավունք և հնարավորություն ապրելու առանց խտրականության և նվաստացման։
Այս գաղափարի վերաբերյալ առաջին գործողությունները հայտնվել են մ․թ․ա․ 6-րդ դարում, ինչից հետո այն ենթարկվել է շարունակական զարգացման՝ ընդլայնվելով իր դերը նույնիսկ մտավորականների մոտ և կրոններում։
Անձի արժանապատվություն
Ի տարբերություն արժանապատվության ընդհանուր գաղափարի` անձի արժանապատվությունը վերաբերում է կոնկրետ անհատի՝ անմիջականորեն բխելով նրա էությունից։
Անձի արժանապատվության զգացումն արտացոլում է երկու կարևոր հիմնաքարեր, դրանք են անձի սեփական կարծիքը բարոյականության մասին և անձի մասին այլ անձանց կարծիքի գնահատականը։
Արժանապատվության այս ճյուղն անցել է փիլիսոփայական, կրոնական իմաստավորման, ինչպես նաև պետական ու իրավական ճանաչման ուղիներ։ Արդյունքում այն ընդունվեց որպես հումանիտար գիտությունների՝ իրավագիտության հիմնական հասկացություններից մեկը։
Պատիվ
Պատիվն արտացոլվում է անձի արժեքների համար մեկ այլ անձի կողմից դրսևորված հարգանքով։
Նախկինում բազում մշակույթներ և էպոսներ պատիվը վերագրում էին հասարակության կողմից տածած հարգանքին։ Օրինակ Հին Հունաստանի փիլիսոփաները պատիվն ըմբռնում էին որպես հասարակության կողմից իրենց որպես անհատականություն ճանաչելը։
Հարգված լինելու պահանջը ծագել է որպես ինքնահարգման և սեփական արժեքների գնահատման դրսևորում։ Իսկ Արիստոտելը նշել է նաև փառքին ձգտելու մասին, որտեղ տվյալ երևույթը նա բնորոշել է պետական գործունեությամբ զբաղվող անհատների նպատակ։
Մեր օրերում ապրող անհատ պատկերացումները տարբերվում են Վերածննդի ժամանակաշրջանում ապրող անհատի պատկերացումներից։ Այսպիսով, լինելով սոցիալական էակ, մարդը շարունակաբար ձգտում է իր ժամանակաշրջանին արդի արժեքներին՝ վերափոխելով փառքի և արժանապատվության վերաբերյալ արդի պատկերացումները։
Պատվի և արժանապատվության իրավական կողմը
Գոյություն ունի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության հատուկ կառուցակարգ, որն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրի 1087․1 հոդվածում։
Առանցքային դեր տալով պատվի հասկացությանը` առաջ է գալիս հարց՝ վերաբերվող իրավաբանական անձանց անձեռնմխելիությանը։ Հարցին լուծում տալու համար ՀՀ օրենսգիրքն իրավաբանական անձանց համար ստեղծել է գործարար համբավ տերմինը։
Այս քայլն ունի պարզ բնութագրություն, որն է պատվի բարոյաէթիկական կատեգորիան։ Այսինքն այն վերաբերվում է մարդկային հատկանիշներին վերաբերող կարծիքներին։
Գործարար համբավ և շուկայական հարաբերություններ
Սեփական բիզնեսը բարեկեցիկ մակարդակի հասցնելու և պահելու համար առանցքային նշանակություն ունի բարձր գործարար համբավը։ Այս տերմինը բնութագրում է գործարարական ոլորտում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դրսևորած որակների մասին։
Մեր օրերում գոյություն ունեն բիզնեսը գնահատելու և կազմակերպության գործարար համբավի արժեքը բնորոշելու բազում հմտություններ։
Նման գործիքների միջոցով հասարակությունը կարողանում է օգտվել այս կամ այն կազմակերպության կամ անհատի ծառայություններից՝ հիմնվելով գործարար համբավի մակարդակի վրա։
Իրավաբանական ընկերության դերը անձնական իրավունքների, պատվի և արժանապատվության պաշտպանության հարցում
Իրավաբանության հիմքում ընկած է անհատների իրավունքների պաշտպանությունը։ Այս դեպքում իրավաբանական ընկերությունները պաշտպանում են անհատներին՝ նրանց իրավունքների հանդեպ զանազան ոտնձգությունների դեպքում։
Կախված դեպքի բարդությունից, իրավաբանական ընկերությունը տրամադրում է անհրաժեշտ ծառայությունը՝ անհատին աջակցելու և ուղղորդելու համար։ Ահա օգնության մի քանի տարբերակներ, որոնք կարող են ուղղորդել անհատին՝ ցանկացած իրավաբանական գործընթացում։
Իրավաբանական ընկերություն և իրավաբանական փորձաքննություն
Իրավաբանական փորձաքննության ընթացքում ընկերությունն անհատին մեկնաբանում է օրենքները, նախադեպերը և կանոնադրությունները։ Ինչի հիման վրա կառուցվում են ամուր գործեր՝ պաշտպանելու հաճախորդների իրավունքները, պատիվն ու արժանապատվությունը:
Իրավունքների հավասարության խրախուսում
Իրավաբանական ընկերություններն ակտիվորեն նպաստում են հավասարության խթանմանը և խտրականության վերացմանը: Հաշվի առնելով այն դեպքերը, երբ առաջ են գալիս գործելաոճի խտրականություն՝ իրավաբանական ընկերությունները ստեղծում են այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր անհատ կստանա հարգալից և արդար վերաբերմունք՝ անկախ նրա ծագումից և ինքնությունից։
Անհատականություն և արժանապատվություն
Անձնական արժանապատվության ամենակարևոր կետերից մեկն անհատական իրավունքների պաշտպանությունն է։ Իրավաբանական ընկերությունները վճռորոշ դեր են խաղում անհատներին չհիմնավորված ներխուժումներից և նրանց գաղտնիության խախտումներից պաշտպանելու գործում: Նրանք պաշտպանում են գաղտնիության իրավունքները և ապահովում են իրավական միջոցների առկայությունը՝ անձնական տեղեկությունները անարդարությունից պաշտպանելու համար:
Ամփոփում․ Մարդու իրավունքներ և իրավաբանական խորհրդատվություն
Իրավական յուրաքանչյուր գործընթաց պահանջում է մասնագիտացված մոտեցում, ինչը կարող է պաշտպանել անհատի իրավունքները, արժանապատվությունը, պատիվը և իհարկե գործարար համբավը (իրավաբանական անձանց դեպքում)։
Այսպիսով, հանգելով իրավաբանական խնդիրների, անհրաժեշտ է կապ հաստատել իրավաբանական ընկերության հետ, ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն և օգնություն։