Ամուսինների փոխադարձ համաձայնության դեպքում ամուսնալուծությունը տեղի է ունենում ՀՀ ԱՆ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման /ՔԿԱԳ/ մարմնի համապատասխան բաժնում ամուսինների կողմից համատեղ դիմում տալու միջոցով: Եթե ամուսիններից մեկը հնարավորություն չունի անձամբ ներկայանալու ՔԿԱԳ մարմին` ամուսնալուծության մասին համատեղ դիմում տալու համար, ապա ամուսնալուծվելու նրա ցանկությունը կարող է ձևակերպվել ամուսնալուծության մասին առանձին հայտարարությամբ: Նման հայտարարություն տվող ամուսնու ստորագրությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով:
Համատեղ դիմում տալու ցանկության բացակայության դեպքում ամուսնալուծությունը կատարվում է բացառապես դատական կարգով:
Ամուսնալուծության պետական գրանցման դիմում կարող է ներկայացվել, եթե՝
1) ամուսնությունը, որը լուծվում է, գրանցվել է Հայաստանի Հանրապետության ՔԿԱԳ մարմիններում կամ Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներում.
2) ամուսնությունը, որը լուծվում է, գրանցել է օտարերկրյա պետությունը, և Հայաստանի Հանրապետությունն իրավասու է լուծելու այդ ամուսնությունը երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագրի հիման վրա:
Ամուսնալուծության պետական գրանցումը կատարվում է ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից մեկ ամիս անցնելուց հետո:
Ամուսնալուծության պետական գրանցման համար ներկայացված դիմումը ուժի մեջ է վեց ամսվա ընթացքում:
Ամուսնալուծության պետական գրանցման համար, ներառյալ վկայական տալը, գանձվում է պետական տուրք` 10.000 ՀՀ դրամ։
Ամուսնալուծության պետական գրանցումը ամուսնալուծվողների ցանկությամբ նշանակված օրը՝ լրացուցիչ վճար 100.000 ՀՀ դրամ
Ծնողները պարտավոր են պահել իրենց երեխաներին։
Կարդացեք նաև՝ Ապահարզանի կարգը | Քկագ