Քրեական դատավարության ընթացքում ոչ ոք չպետք է ենթարկվի ֆիզիկական կամ հոգեկան բռնության, խոշտանգումների, սովի, ուժասպառման, բժշկական օգնությունից զրկման և դաժան վերաբերմունքի այլ տեսակների։ Ցուցմունքներ ստանալու կամ կորզելու համար ամբաստանյալը, ինչպես նաև դատական գործընթացում ներգրավված այլ անձինք չպետք է ենթարկվեն սպառնալիքի, խաբեության և իրավունքների ոտնահարման։
Քրեական հետաքննությունն իրավական գործընթաց է, որն անցկացվում է Հայաստանի Հանրապետության Քրեական Դատավարության Օրենսգրքում նշված ընթացակարգով։ Ստորև կուսումնասիրենք Հայաստանի Հանրապետությունում քրեական դատավարության սկզբունքները, ամբաստանյալի իրավունքները քրեական դատավարությունում: Ինչպես նաև կուսումնասիրենք իրավաբանական ընկերություն դիմելու կարևորությունը՝ իրավական ընթացակարգերին ճշգրիտ մոտեցում ցուցաբերելու համար։
ՀՀ քրեական դատավարության սկզբունքները
Յուրաքանչյուր հետաքննության ամբողջ ընթացքում քննիչը, դատախաղը, դատարանը և քրեական դատավարությանը մասնակցող այլ անհատներ պիտի պահպանեն ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ Քրեական Դատավարության Օրենսգիրքը և իրավական գործընթացների արդար իրականացմանը վերաբերող այլ օրենքները :
Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ ամբաստանյալն իրավունք չունի ենթարկվել ձերբակալման, խուզարկման, կալանավորման, դատապարտման, ենթարկվել բերման ու այլ դատավարական հարկադրանքների, ազատությունների ու իրավունքների սահմանափակումների՝ առանց հաշվի առնելու օրենքով սահմանված հիմքերն ու ընթացակարգերը։
Ամբաստանյալի կարգավիճակը՝ օրենքի և դատարանի տեսանկյունից
Ըստ Հայաստանի Հանրապետության Քրեական Դատավարության Օրենսգրքի՝ օրենքի ու դատարանի առջև հավասար են բոլորը։ Այսինքն, ամբաստանյալը չի կարող ենթարկվել ազատությունների, պարտականությունների ու իրավունքների խտրականության՝ կապված սեռի, ռասսայի, մաշկի գույնի, կրոնի, աշխարհայացքի, լեզվի, գույքային վիճակի, ծնունդի, հաշմանդամության և անձնական ու սոցիալական բնույթի այլ հնարավոր հանգամանքների հետ։
Քրեական իրավունք․ Ամբաստանյալի իրավունքների ու անձի պաշտպանությունը
Քրեական դատավարությանը մասնակցող բոլոր մարմիններն ու անձինք պետք է հարգեն ամբաստանյալի իրավունքները, ազատություններն ու արժանապատվությունը։
Չնայած, որ դատարանը թույլ է տալիս անձանց իրավունքների ու ազատություների ժամանակավոր սահմանափակում, նրանց հանդեպ նման դատավարական հարկադրանքներ իրականացվում են միայն երբ որոշման անհրաժեշտությունը հիմնավորված է պատշաճ իրավական ընթացակարգով։
Քրեական դատավարության ընթացքում ամբաստանյալը չի կարող ենթարկվել սեփական արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պահվել ստորացուցիչ պայմաններում։ Նա նաև չի կարող հարկադրվել մասնակցություն ունենալու սեփական արժանապատվությունը նվաստացնող դատավարական գործողությունների։
Ամբաստանյալը, ինչպես նաև դատաքննությանը մասնակցող յուրաքանչյուր այլ անձ, իրավունք ունի պաշտպանել իրավունքներն ու ազատությունները՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով, այդ թվում նաև ստանալով մասնագիտացված օգնություն։
Իրավական օգնության իրավունք
Ըստ ՀՀ Քրեական Դատավարության Օրենսգրքի, յուրաքանչյուր անձ իրավունք ունի ստանալ իրավաբանական օգնություն։ Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավորվում է ապահովել իրավաբանական օգնություն՝ ամբաստանյալի համար, եթե վերջինս ցանկություն է հայտնում ստանալ այն, կամ երբ դա անհրաժեշտ է արդարադատության շահի համար։
Իրավաբանական ծառայություններ ստանալու դեպքում, ամբաստանյալը ձեռք է բերում օրինական ներկայացույցիչ, ով օրենքի շրջանակում պաշտպանում է նրա իրավունքներն ու ազատությունները։
Քրեական դատավարության ընթացքում քաղաքացիական հայցվորը կամ նրա օրինական ներկայացուցիչը, կասկածյալի և մեղադրյալի օրինական ներկայացուցիչը, նաև քաղաքացիական պատասխանողն իրավունք ունեն օգտվել իրենց իսկ հրավիրած ներկայացուցիչների իրավաբանական օգնությունից ու ծառայություններից։
Իսկ քրեական հետապնդման մարմինն իրավունք չունի արգելել ամբաստանյալի կողմից հրավիրված փաստաբանի մասնակցությունը։
Այս դեպքում կարող ենք նաև անդրադառնալ քրեական վարույթն իրականացնող մարմնի իրավունքին, ըստ որի՝ նա իրավունք ունի ամբաստանյալին տրամադրել անվճար իրավաբանական օգնություն՝ հաշվի առնելով վերջինիս գույքային դրույթը։
Ինչո՞ւ օգտվել իրավաբանական ընկերության ծառայություններից
Իրավաբանական ընկերությունը համալրված է ոլորտի ամենատարբեր ճյուղերի որակավորված մասնագետներով, ովքեր յուրաքանչյուր իրավական գործընթացի տրամադրում են մասնագիտացված մոտեցում։
Բացի այդ, իրավական գործընթացները կարող են խլել երկար ժամանակ, լինել սովորականից բարդ և պահանջել ավելին, քան ոլորտի համառոտ պատկերացումը։ Նման դեպքերում, որակավորված մասնագետը գործը շարունակում է նվազեցնելով հնարավոր ռիսկերն ու բարդությունները։ Ինչպես նաև, հնարավորության դեպքում, կարող է աշխատել ամբաստանյալի պատժի որոշումը մեղմացնելու վրա։ Սա կատարվում է իրավական հնարավորությունների շրջանակում, կախված հանցագործության տեսակից և այլ կարևոր գործոններից։
Այսպիսով, իրավաբանական ընկերության առավելությունները ոլորտի գերազանց ճանաչումն ու փորձառու մասնագետների հասանելիությունն են։ Այսինքն՝ ընկերությունը ձեր գործը հանձնում է համապատասխան որակավորմամբ աշխատակցի՝ այն պատշաճ սկսելու կամ շարունակելու համար։
Ամփոփում․ Լեգիտիմուս իրավաբանական ընկերությունը՝ Ձեր կողքին
Ամբաստանյալի իրավունքների պաշտպանությունը սերտորեն համակցված է մարդու իրավունքների պահպանման ու պաշտպանության հետ։ Յուրաքանչյուր անհատ իրավունք ունի ստանալ մասնագիտացված օգնություն՝ իրավական ցանկացած խնդիր հարթելու, սեփական իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար։
Արդեն տարիներ շարունակ Լեգիտիմուս իրավաբանական ընկերությունն առաջարկում է մասնագիտացված իրավաբանական ծառայություններ՝ ոլորտի լավագույն մասնագետների օգնությամբ։ Այսպիսով, Ձեր իրավական գործը վստահեք որակավորված մասնագետներին, ովքեր ոչ միայն կներկայացնեն Ձեր շահերը և կգործեն դրանք պահպանելու ու պաշտպանելու համար, այլ նաև կներդնեն տարիների փորձը՝ ընթացակարգը պատշաճ զարգացնելու համար։