Համաձայն ՀՀ Կառավարության 05.01.2022թ թիվ 14-Ն որոշման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեում չհաշվառված ինքնակամ կառույցները հաշվառելու նպատակով պատվիրատու հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք պետք է դիմեն համապատասխան որակավորում ունեցող չափագրողների։
Չափագրողը կազմում է փաթեթ, որտեղ ներառվում են հողամասի և շինության հատակագծերը, շինությունների արտաքին առնվազն 6 գունավոր լուսանկարները՝ էլեկտրոնային տարբերակով, ինչպես նաև կոմիտեից ձեռք բերված ելակետային տվյալների պատճենը, որը կարող է հաստատված չլինել որակավորում ունեցող մասնագետի կողմից: Լուսանկարները պետք է արված լինեն այնպես, որ տեսանելի լինի հողամասի դիրքը հարակից գույքերի, ճանապարհների (եթե առկա է) նկատմամբ, իսկ եթե հողամասում առկա են շինություններ՝ նաև դրանց դիրքերը հողամասի սահմանների նկատմամբ։
Եթե ինքնակամ կառույցն իրականացվել է տարբեր սեփականատերերին պատկանող հողամասերում, ապա հաշվառման փաթեթը կազմվում է յուրաքանչյուր սեփականատիրոջ մասով առանձին։
Չափագրողը հաշվառման փաթեթը համաձայնեցնում է պատվիրատուի հետ և համաձայնություն ձեռք բերվելու դեպքում կազմվում է համաձայնագիր և չափագրողը հաշվառման փաթեթը ներբեռնում է առցանց չափագրման գրասենյակ։
Հաշվառման փաթեթը առցանց չափագրման գրասենյակ ներբեռնելու և այն հաստատելու պահից ձևավորվում է չափագրման ծածկագիր և ինքնակամ կառույցը համարվում է հաշվառված Կադաստրի կոմիտեի կողմից, որի վերաբերյալ պատվիրատուն տեղեկացվում է կարճ հաղորդագրության միջոցով ։