Ինչպե՞ս էին ապրում մարդիկ մինչև 1790 թվականը, այսինքն մինչև հեղինակային իրավունք բառակապակցության ստեղծումը։ Մինչ գիրք, հուշեր, պատմվածքներ, նկարներ հրատարակելը մարդիկ կանգնած էին հեղինակային իրավունքի համար պայքարի առջև, չէ՞ որ դժվար էր ապացուցել այն ժամանակ, երբ չկար այսօրվա տեխնիկական զարգացումն ու ճկուն միտքը։ Այսպիսով, 1790 թվականին դուրս եկավ մտավոր սեփականությունը պաշտպանող կոնվենցիան, որը ցավոք այնքան կատարելագործված չէր, որքան դրանից հետո եկողները։
Մենք միշտ նշում ենք 1790 թվականը, որպես առաջին փորձ մտավոր սեփականությունը պաշտպանելու, բայց հանուն արդարության պետք է ընդունենք, որ 1710 թվականին Աննա թագուհու ստատուտն էր առաջին փորձը պատմության մեջ։
Հիմա տեսնենք, ինչպես է այդ գործընթացը կատարվել Հայաստանում։ Հայաստանի Հանրապետությունում մտավոր սեփականության պահպանության ազգային համակարգի ձևավորումը սկսվել է 1992թ. հունվարին ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության և 1993թ. դեկտեմբերին Հեղինակային իրավունքի ազգային գործակալության ստեղծմամբ։ Հետագայում, 2002թ. մարտին այս երկու մարմինների միաձուլմամբ ստեղծվեց Մտավոր սեփականության գործակալությունը, որն ունի Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության կազմում գործող առանձնացված ստորաբաժանման կարգավիճակ։ Նույն թվականին կառավարությունը հաստատել է գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը։
Եթե շատ տեղեկատվություն չունեք մտավոր սեփականության գործակալության կարգ ու կանոնից ապա լավ միտք է ստանալ իրավաբանական խորհրդատվություն։ Այն գործակալությունները կամ կազմակերպությունները, որոնք տրամադրում են իրավաբանական ծառայություններ, հիանալիորեն կհամապատասխանեն ձեր խնդրի լուծմանը։
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում մտավոր սեփականության բնագավառի իրավական դաշտը կարգավորվում է օրենքներով, ենթաօրենսդրական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։
Մտավոր սեփականության գործակալությունը մեծ հասկացություն է, պետք է իմանալ որ ոլորտներն են մտնում դրա կառուցվածքի մեջ։ Այսպիսով, մտավոր սեփականության գործակալության կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
- Գյուտերի և օգտակար մոդելների բաժին,
- Ապրանքային նշանների և արդյունաբերական նմուշների բաժին,
- Հեղինակային և հարակից իրավունքների բաժին,
- Տեղեկատվական-տեխնոլոգիական ապահովման բաժին,
- Հայտերի ընդունման բաժին,
- Պետական գրանցամատյանների բաժին։
Ապրանքային նշանի պահպանության կարևորությունը
Ապրանքային նշանով հնարավոր է դառնում մեկ անձի ապրանքները և ծառայություններն այլ անձի ապրանքներից և ծառայություններից տարբերելու համար։ Ապրանքային նշանը պետք է հիշարժան լինի, որպեսզի սպառողը հետագայում էլ ընտրի տվյալ ապրանքային նշանով ապրանքը և ծառայությունը։
Ապրանքային նշանն ունի նաև գովազդային բնույթ, ուստի ապրանքային նշանի առանձնահատուկ լինելն էական է։ Ապրանքային նշանի իրավական պահպանությունն անհրաժեշտ է, քանի որ հատկապես բարի համբավ ձեռք բերելու դեպքում այլ անձինք կցանկանան նմանակել կամ կեղծել տվյալ ապրանքային նշանը։
Ապրանքային նշանի պահպանությունը իրավունք է, ոչ թե պարտավորություն։ Այն ապրանքային նշանի իրավատիրոջը տալիս է որոշակի ապրանքների կամ ծառայությունների համար ապրանքային նշանն օգտագործելու բացառիկ իրավունք։
Գրանցված ապրանքային նշանը նաև իրավունք է տալիս իրավատիրոջը արգելել երրորդ անձանց օգտագործել պահպանված ապրանքային նշանին նույնական կամ նման ապրանքային նշանները՝ գործունեության նույն ոլորտում և այն տարածքում, որեղ ապրանքային նշանը պահպանություն է ստացել։ Հայաստանի Հանրապետությունում գրանցված ապրանքային նշանն ունի իրավական պաշտպանություն միայն Հայաստանի Հանրապետության տարածքում։
Ի՞նչպես գրանցել ապրանքային նշանը և ստանալ վկայագիրը
«Ապրանքային նշանների հայտերը լրացնելու, ներկայացնելու և քննարկելու» կարգի համաձայն ապրանքային նշանի պետական գրանցումն իրականացվում է ներկայացված հայտի հիման վրա՝ համաձայն կարգի N 1 ձևի (PDF, DOC), որը ներկայացվում է Մտավոր սեփականության գործակալություն:
Ներկայացված հայտով փորձաքննությունն անցկացվում է երկու փուլով՝ հայտի նախնական փորձաքննություն և հայտի ըստ էության փորձաքննություն:
Նախնական փորձաքննությունն անցկացվում է՝ հայտը ներկայացնելու թվականը սահմանելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ հայտի ըստ էության փորձաքննությունն անցկացվում է՝ հայտի հրապարակման օրվանից եռամսյա ժամկետում։ Ըստ էության փորձաքննության արդյունքների հիման վրա որոշում է կայացվում ապրանքային նշանը գրանցելու կամ գրանցումը մերժելու մասին։
Այս ամբողջ գործընթացը հնարավոր է լուծել ավելի արագ և հեշտ, երբ ունեք իրավաբանական օգնություն, կլինի դա հեղինակային իրավունքի խնդիր թե վարչական ակտերի վիճարկում, լուծումը կլինի արագ և տեղին։