Իրավունքը զարգանում է ժամանակին համընթաց հետևաբար նաև ժամանակակից օրենքներն ու օրենսդրական ակտերը ենթարկվում են փոփոխությունների և հարմարեցվում են ժամանակակից կյանքին:
Մարդկության պատմության ընթացքում օրենքները փոփոխվել են միլիոնավոր անգամներ, քանի որ յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իրեն հատուկ բարոյախոսությունը, սովորույթները և առօրյան։ Հասարակությունը միշտ կարևորել է իրավաբանների դերը, քանի որ արդի աշխարհում մարդիկ ավելի քան շատ են առնչվում իրավական փաստաթղթերի, ինչպես նաև այլ իրավական գործոնների հետ: Իրավական գործընթացների ճիշտ և գրագետ կազմակերպումը ինչպես նաև արդեն ստեղծված իրավական խնդիրներին լուծում տրվում է միայն բանիմաց և գրագետ իրավաբանների աշխատանքի շնորհիվ:
Օրենքները ազդում են մեր սահմանադրական իրավունքների և պարտականությունների վրա։ Դրանք մշտապես թարմացվում են, քանի որ հայտնվում են նոր իրողություններ, որոնց հետ հաշվի նստել է պետք։ Աշխարհը նույնպես անփոփոխ չի մնում։ Տարբեր վիրուսներ, աղետներ, պատերազմներ նույնպես ազդեցություն են ունենում օրենքների վրա, և ստիպում դրանց համապատասխանել երևույթների հետևանքներին։
Ի՞նչ է օրենքը Հայաստանի Հանրապետությունում
Հայաստանի Հանրապետությունում օրենքը Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանության մարմնի՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից հատուկ կարգով կամ համաժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունված նորմատիվ ակտն է, որ կարգավորում է կարևորագույն նշանակություն ունեցող հասարակական հարաբերություններ և ունի բարձրագույն իրավաբանական ուժ։
Օրենքներն ընդունելու բացառիկ իրավունքը պատկանում է Օրենսդիր իշխանությանը (Ազգային ժողովին), որն օժտված է գերակայությամբ։
Օրենսդրական գործընթացն ունի 3 փուլ՝
- Օրենսդրական նախաձեռնության փուլ
- Օրինագծի քննարկման և ընդունման փուլ
- Ընդունված օրենքի՝ ՀՀ նախագահի կողմից ստորագրման և հրապարակման փուլ։
Օրենքը ունի նաև տեսակներ, որոնք են՝
- Հայաստանի Սահմանադրություն
- Օրենսգիրք
- Ընթացիկ օրենքներ
Պետության հիմնական օրենքը հանդիսանում է Հայաստանի Սահմանադրությունը։ Օրենսգիրքը միասնական, համակարգված, ամբողջական, ներքուստ համաձայնեցված անմիջական գործողության օրենք է, որը կարգավորում է որևէ ոլորտի հասարակական հարաբերությունները։ Ընթացիկ օրենքներում պարունակում են իրավունքի այնպիսի նորմեր, որոնք համապատասխանում են Սահմանադրությանը և համապատասխան ոլորտի օրենսգրքին։
ՀՀ-ում օրենսդրական փոփոխությունները
Հայաստանում բավականին արագ են ընթանում օրենքների ընդունման և փոփոխման պրոցեսները տարբեր ոլորտներում։ 2022 թվականին մի շարք օրենքների փոփոխություններ են տեղի ունեցել՝ գյուղատնտեսական, սննդամթերքի ներմուծման, ոստիկանական, դատական և այլ ոլորտներում։
Ի՞նչ ժամկետ ունեն նորմատիվ ակտերը։
Նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով:
Սահմանադրության 73-րդ հոդվածին համապատասխան` անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, իսկ անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:
Սահմանադրության 72-րդ հոդվածին համապատասխան` արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ:
Ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մասի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը գործող հարաբերությունների վրա, եթե օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:
Օրենքի հետ կապված յուրաքանչյուր բախում, պետք է լուծում գտնի դատարանում, իրավաբանի անմիջական միջամտությամբ։ Իրավաբանական ծառայությունների մատուցում իրականացնող ընկերությունները ապահովում են խորհրդատվությամբ և լավագույն իրավաբանների տրամադրմամբ։ Կարևոր չէ ինչ խնդրի լուծման համար է կիրառվում իրավաբանական ծառայությունը, կարևոր է այն, որ շատ դեպքերում հասնում են հաղթանակի, օրինակ՝ ապահովագրական խնդիրների լուծումը այլևս երազանք չէ, այլ իրականություն։