Աշխատանքի ընդունվելը ոգևորիչ է։ Աշխատանքի և աշխատանքային պայմանների առավելություններին և թերություններին իրապես կարող ենք ծանոթանալ աշխատանքի անցնելուց հետո։ Այդ պատճառով էլ երբեմն ծագում են աշխատանքային վեճեր, որոնց լուծում չտալը կարող է հանգեցնել աշխատանքային պայմանագրի լուծմանը։
Նման դեպքերում անհրաժեշտ է լինում իրավաբանական օգնություն, որպեսզի այդ հարցը լուծում գտնի, աշխատանքային լուծման համար նույնպես պետք է իրավաբանական աջակցություն։
Այսպիսով, աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի` աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ աշխատանք` պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը և ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմաններ:
Աշխատողը ըստ աշխատանքային պայմանագրի պարտավորվում է մատուցել իր ծառայությունները՝ պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային պայմանները և օրենսդրական իրավանորմերը։ Աշխատանքային պայմանագիրը գործատուին պարտավորեցնում է վճարել պայմանագրում նշված աշխատավարձը, ինչպես նաև ապահովել օրենսդրությամբ նախատեսված պայմանները։
Աշխատանքային պայմանագրում նշվում է նաև աշխատանքի վայրը, կառուցվածքային ստորաբաժանումները, աշխատանքը սկսելու ամսաթիվը, մասնագիտության անվանումը՝ նշելով որակավորման ներկայացվող պահանջները կամ աշխատանքային գործառույթները, կողմերի իրավունքները և պարտականությունները, վարձրատրության պայմանները, աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը։
Առանձին դեպքում աշխատանքային օրենսդրությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով կարող են սահմանվել աշխատանքային պայմանագրում ամրագրման ենթակա այլ պայմաններ։
Աշխատանքային պայմանագրի կնքման կարգը
Աշխատանքի ընդունվելիս պետք է ուշադիր լինի ամեն ինչի, որպեսզի անուշադրության պատճառով խնդիրների չբախվել։ Դրանցից մեկն է աշխատանքային պայմանագրի կնքումը, որին պետք է մեծ ուշադրություն դարձնել։Ահա աշխատանքային պայմանագրի կնքման կարգը՝
- Աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով:
- Աշխատանքի անցնելիս առաջ գործատուն կամ նրա լիազորված անձը պարտավոր է աշխատանքի ընդունվող անձին պատշաճ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, կոլեկտիվ պայմանագրին (դրա առկայության դեպքում), ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող գործատուի այլ իրավական ակտերին:
- Աշխատողը պարտավոր է աշխատանքային պայմանագրում նշված oրն անցնել աշխատանքի: Աշխատանքային պայմանագրում նշված օրն անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալը հիմք է աշխատանքային պայմանագրի լուծման համար:
Աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը
Երբեմն աշխատանքային վեճերի լուծումը ուղղակի լինում է անհնարին։ Եվ կարիք է լինում գնալ իրավաբանական գրասենյակ այդ խնդիրը լուծելու համար։ Աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը հետևյալն են՝
Աշխատանքային պայմանագիրը լուծվում է`
1) կողմերի համաձայնությամբ.
2) պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում.
3) աշխատողի նախաձեռնությամբ.
4) գործատուի նախաձեռնությամբ.
5) աշխատողի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում.
6) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության դեպքում, որին համապատասխան` աշխատողը ենթարկվել է այնպիսի պատասխանատվության, որը հնարավորություն չի տալիս շարունակելու աշխատանքը.
7) եթե oրենսդրությամբ սահմանված կարգով աշխատողը զրկվել է որոշակի աշխատանքներ կատարելու իրավունքներից.
8) եթե աշխատողը մինչև տասնվեց տարեկան է, և ծնողներից մեկը, որդեգրողը կամ հոգաբարձուն, նրա առողջության նկատմամբ հսկողություն իրականացնող բժիշկը կամ աշխատանքի պետական տեսուչը պահանջում է աշխատանքային պայմանագրի լուծում.
9) աշխատանքի էական պայմանները փոփոխվելու դեպքում.
10) ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում.
11) աշխատողի մահվան դեպքում.
12) աշխատանքի ընդունվելիս սույն օրենսգրքի 89-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կետերի համաձայն` աշխատողի ներկայացրած տեղեկատվությունը կեղծ լինելու դեպքում.
13) աշխատանքի ընդունվելիս որոշակի աշխատանքներ կատարելու իրավունքներից զրկված լինելու փաստը աշխատողի թաքցնելու դեպքում:
- Սույն հոդվածով նախատեսված դեպքերում աշխատանքային պայմանագրի լուծումը ձևակերպվում է գործատուի ընդունած անհատական իրավական ակտով:
Աշխատանքային և այլ անլուծելի վեճերի դեպքում պետք է դիմել իրավաբանական օգնության՝ դրանց հնարավորինս հարթ լուծումը ապահովելու համար։