Ապրանքային նշաններ տերմինն օգտագործվում է անձի կամ անձանց ապրանքներն ու ծառայությունները մյուս անձանց ապրանքներից ու ծառայություններից տարբերելու համար։ Սա նախատեսված է կանխելու շփոթմունք առաջացնող հանգամանքները, ինչպես նաև անձանց սեփական ապրանքն ու ծառայությունները պաշտպանելու նպատակով և վերաբերում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց։
Ապրանքների նշանների մասին օրենսդրությունը՝ ըստ ՀՀ օրենքի
Ապրանքների նշանների մասին ՀՀ օրենքը ներկայացնում է երկու կետ, որտեղ սահմանված են անձի կամ անձանց մտավոր սեփականության իրավունք ունենալու իրավունքը։
Առաջին կետում ՀՀ օրենքը տեղեկացնում է, որ նշանների մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, իրավական ակտերից և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից։
Երկրորդ կետում ՀՀ օրենքը տեղեկացնում է, որ ապրանքների մասին օրենքը կարող է փոփոխվել և կիրառվել ըստ միջազգային պայմանագրի նորմերի այն դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր։
Ո՞ր դեպքում է ապրանքի նշանը համարվում ապօրինի
Ապրանքի նշանն ապօրինի է համարվում եթե ապրանքների փաթեթավորման կամ պիտակների վրա ապրանքային նշանն օգտագործվում է ապօրինի՝ առանց օրենքով լիազորություն ունենալու։ Այս դեպքում օգտագործված նշանը համարվում է կոնտրաֆակտ՝ կեղծ, նմանակված։
Ապրանքային նշանների անօրինական օգտագործման պատասխանատվությունը
Ապօրինի կերպով ապրանքի նշանի կամ դրան նման նշանի կամ տեղանվան օգտագործումը, որը հաճախ առաջացնում է շփոթում հակասում է ՀՀ օրենքին և ենթարկվում է պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Պատասխանատվության ենթարկումը ներառում է անօրինական օգտագործման դադարեցման և ծախսերի փոխհատուցման պահանջով։ Սակայն, գոյություն ունեն ևս երկու եղանակներ։ Առաջինը՝ վերականգնել խախտողի կողմից տուժածի հեղինակությունը։ Սա իրականացվում է դատարանի որոշման հրապարակմամբ։
Իսկ երկրորդը՝ ապրանքային նշանի կամ դրան շփոթելու աստիճան նման նշանի ստեղծման համար դրոշմապատկերների ոչնչացումը։ Սա հետևում է ապօրինի կիրառվող ապրանքային նշան կամ դրան շփոթելու աստիճան նման նշանը փաթեթավորման վրայից կամ ապրանքից հանելով։
Անօրինական օգտագործողի պարտականությունները
Ապրանքի նշանն անօրինական կարող է օգտագործվել յուրաքանչյուրի կողմից, օրինակ՝ անհատ ձեռներեցների, իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների։ Նման դեպքերում հասարակական կազմակերպությունը կամ դատախազը պահանջ է ներկայացնում դադարեցնել ապօրինի օգտագործումը և տուժածին փոխհատուցել հասցված վնասները։ Ինչպես նաև վճարել տեղական բյուջե՝ անօրինական օգտագործումից ստացված շահույթից վնասների հատուցումը գերազանցող գումարը։
Պահանջը նաև ներառում է դատական որոշման հրապարակումը, որը նախատեսված է տուժածի հեղինակության վերականգնմանը և հանել ապրանքիի վրայից ապօրինի օգտագործվող ապրանքի նշանը։
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում ՀՀ տարածքում չգրանցված ապրանքային նշանի կամ տեղանվան հետ նախազգուշական գրառում կիրառող անձը։
Պետական լիազոր մարմնի գործառույթը
Ըստ ՀՀ օրենքի, պետական լիազոր մարմինը պետք է ստանա ապրանքային նշանների գրանցման հայտերը, քննարկումը և անցկացնի փորձաքննությունը, ապրանքային նշանների պետական գրանցումը, պետության անունից գրանցման վկայգրերի հանձնումը։
Լիազոր մարմնի գործառույթները նաև ներառում են միջազգային գրանցումների մասին Միջազգային բյուրոյի ծանուցագրերի ստացումը, փորձաքննությունն ու Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց պահպանման համար գործողությունների կիրառումը։
Լիազոր մարմինը վարում է պետական գրանցամատյանը և ընդունում ապրանքային նշանները հանրահայտ ճանաչելու մասին դիմումներն ու որոշումները։ Սա նաև վերաբերում է ապրանքային նշանների նկատմամբ իրավունքների փոխանցման, ապրանքային նշանների լիցենզիայի, գրավադրման և օրենքով սահմանված դեպքերում ֆրանչայզինգի գրանցմանը վերաբերող գործողությունների իրականացումը։
Պետական լիազոր մարմնի դերը
Ինչպես նշվեց, պետական լիազոր մարմինը պատասխանատու է մի շարք գործառույթների համար, որոնք նախատեսված են անձի կամ անձանց ապրանքների կամ ծառայությունների վերաբերյալ իրավական գործողությունների իրականացման համար։ Սրանք իրավաբանական ծառայություններ են, որոնց հաջորդականությունն ապահովում է հարթ իրավական գործընթաց։
Պետական լիազոր մարմինը նաև իրականացնում է ապրանքային նշանների փորձաքննություն՝ միջազգային պայմանագրերին համապատասխան օտարերկրյա կազմակերպությունների հետ կնքած պայմանագրերի շրջանակներում։ Նման դեպքերում կառավարության սահմանած կարգով պայմանագրի շրջանակներում կուտակված միջոցներն ուղղվում են մտավոր սեփականության պահպանության համակարգի զարգացումը, ներառյալ կադրերի պատրաստումը, խրախուսումը և տեխնիկատեխնոլոգիական։
Ինչպես դիմել պետական լիազոր մարմնի
Պետական լիազոր մարմնի օգնությանը դիմելու համար հարկավոր է այցելել փաստաբանական ընկերություն, կամ կապ հաստատել ընկերության հետ՝ հեռախոսահամարի, էլ․ փոստի միջոցով։
Իրավաբանական ընկերության դիմելիս հարկավոր է հաշվի առնել ընկերության փորձառությունը և ձեր իրավական գործով զբաղվող մասնագետի որակավորումը։ Քանի որ, յուրաքանչյուր իրավական գործ պահանջում է մասնագիտացված մոտեցում և ոլորտի գերազանց իմացություն։
Լեգիտիմուս փաստաբանական ընկերությունը տրամադրում է իրավական տարբեր ոլորտներում մասնագիտացված և որակավորված փաստաբանների, ովքեր ունեն տարիների փորձ՝ ձեր իրավական գործին ընթացք տալու համար։
Ամփոփում
Ապրանքների նշանների անօրինական օգտագործումը ՀՀ օրենքի խախտում է, որը պատասխանատվության է ենթարկվում ըստ ՀՀ օրենքի սահմանած կարգի։ Այսպիսով, եթե նկատել եք ձեր ապրանքի նշանի ապօրինի օգտագործում, ապա շտապեք ձեռնարկել իրավական գործողություններ՝ մասնագիտացված ուղղորդմամբ։