Կորպորատիվ իրավունք
Կորպորատիվ իրավունքը հանդիսանում է յուրաքանչյուր բիզնեսի կամ հասարակական գործունեության անբաժան ուղեկիցը: Գործող օրենսդրության համաձայն անձը/անձիք/ բիզնեսի իրականացման նպատակով պետք է ստեղծի կամ ընկերություն (փակ բաժնետիրական, բաց բաժնետիրական, սահմանափակ պատասխանատվությամբ և այլն) կամ հաշվառվի որպես անհատ ձեռնարկատեր: Գործող օրենսդրությունը հնարավորություն է ընձեռում նաև ոչ բիզնես նպատակներով միավորումների ստեղծում (հասարակական կազմակերպություններ և այլն), որը նույնպես անուղղակի կերպով առնչվում է համընդհանուր բիզնես միջավայրի վրա: Ամբողջացնելով վերոգրյալը կարող ենք ասել, որ կորպորատիվ իրավունքը հանդիսանում է ճիշտ կազմակերպված բիզնես միջավայրի և հասարակական գործունեության կարևորագույն հիմնաքարը, իսկ բիզնեսի հաջողությունը պայմանավորված է դրա ճշգրիտ կազմակերպմամբ և իրավաբանական ընթացիկ սպասարկմամբ: Կորպորատիվ իրավունքի ոլորտում մենք առաջարկում ենք մեր հետևյալ ծառայությունները.
Իրավաբանական ընկերություն
Ծառայությունները ներառում են՝
- Կորպորատիվ իրավունքի հետ կապված հարցերի ամբողջական շրջանակի վերաբերյալ խորհրդատվություն
- Տարբեր կազմակերպաիրավական ձևերի իրավաբանական անձանց և պետական կազմավորումների (դուստր ընկերություններ, ասոցիացիաներ, տնտեսական ընկերակցություններ, կոոպերատիվներ, հիմնադրամներ, հասարակական կազմակերպություններ) հիմնադրում, լուծարում և վերակազմակերպում․
- Մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հիմնադրում.
- Կանոնադրական կապիտալի ավելացման կամ նվազեցման իրավաբանական ուղեկցում
- Բաժնետոմսերի կոնսոլիդացիայի և բաժանման հարցերում իրավաբանական աջակցություն
- Իրավաբանական անձանց գործունեության ընթացիկ իրավաբանական սպասարկում (Պայմանագրեր,
ներկայացուցչություն պետական և ոչ պետական մարմիններում, դատարաններում և այլն)
Հաճախորդների կարծիքները
Գործ 1
Մեր հաճախորդների կարծիքները
Գործ 2
Մեր հաճախորդների կարծիքները
Գործ 3
Մեր հաճախորդների կարծիքները